Go to content

Նորություններ

Kia-ն Չիկագոյի ավտոսրաում ներկայացրեց Niro մոդելի plug-in տարբերակը:
Kia-ն Չիկագոյի ավտոսրաում ներկայացրեց Niro մոդելի plug-in տարբերակը: 13.02.2019

Չիկագոյի ավանդական ավտոշոուի շրջանակներում զանազան ավտարտադրողներ ներկայացան իրենց առավել արդիական մոդելներով, որոնցից շատերը հիմնված էին էլեկտրական տեխնոլոգիաների կիրառման վրա: Kia-ն այս անգամ հանդես եկավ Niro մոդելի plug-in տարբերակով, որը ի տարբերություն ամբողջովին էլեկտրական e-Niro-ի, սարքավորվում է նաև 1.6-լիտրանոց բենզինային շարժիչով:

Ինչպես և ավտոաշխարհի այլ ներկայացուցիչներ, Kia-ն նույնպես կենտրոնանում է ժամանակակից կանաչ տեխնոլոգիաների կիրառումը ընդլայնելու և հաճախորդներին առավել անվտանգ, մատչելի և հարմարավետ ավտոմեքենաներ առաջարկելու վրա: