Go to content

Նորություններ

Soul, Sorento և Stinger մոդելները ճանաչվել են լավագույնը U.S. News & World report կազմակերպության ռեյթինգում:
Soul, Sorento և Stinger մոդելները ճանաչվել են լավագույնը U.S. News & World report կազմակերպության ռեյթինգում: 09.02.2019

Երրորդ տարին անընդմեջ Kia Soul և Sorento մոդելները իրենց սեգմենտում հաղթող են ճանաչվում գին-որակ հարաբերակցության տեսանկյունից՝ U.S. News & World Report մրցանակաբաշխության շրջանակներում: Այս տարի եռակի հաղթողներին է միացել նաև Stinger-ը՝ լավագույնը ճանաչվելով շքեղ ավտոմեքենաների դասում:

U.S. News & World Report-ը մրցանակներ է հանձնում 14 տարբեր անվանակարգերում՝ հաշվի առնելով որակի և արժեքի համադրության ցուցանիշները: Այդպիսով Soul-ը ճանաչվել է լավագույն կոմպակտ ավտոմեքենա, Sorento-ն՝ լավագույն եռաշարք SUV և Stinger-ը, ինչպես նշվեց՝ լավագույն լաքշրի ավտոմեքենա, գին-որակ համադրությամբ:

U.S. News & World Report կազմակերպությունը համեմատում է ավտոմեքենաները՝ հիմնվելով անվտանգության, հուսալիության, ինչպես նաև ոլորտի մանսագետների կարծիքների և ավտոմեքենաների արժեքների վրա, որոնք չափվում են հինգ տարվա ընթացքում ավտոմեքենաերի շահագործման արժեքի և մրցանակի հանձնման պահին ավտոմեքենայի համար վճարված գնի համադրությամբ: