Go to content

Նորություններ

2018 թ-ին Kia-ն ավելացրել է վաճառքները 2,4 տոկոսով:
2018 թ-ին Kia-ն ավելացրել է վաճառքները 2,4 տոկոսով: 18.01.2019

Kia Motors Corporation-ը հայտարարել է 2018թ վաճառքների ցուցանիշները մարդատար և թեթև կոմերցիոն ավտոմեքենաների սեգմենտում՝ գրանցելով ընդհանուր թվով 2 812 200 վաճառված օրինակ, ինչը 2.4%-ով ավելին է, քան նախորդ տարի: Ընդ որում, ըստ Kia-ի տվյալների, Կորեայում վաճառքները աճել են 1.9%-ով (531 700 օրինակ), իսկ մնացած շուկաներում՝ 2.5%-ով (2,280,500 օրինակ):

Նախորդ տարի աշխարհով մեկ առավել շատ վաճառված Kia ավտոմեքենան Sportage կոմպակտ ամենագնացն է՝ 501,367 օրինակ: Rio մոդելը, որը Չինաստանում հայտնի է որպես K2, իսկ Կորեայում՝ որպես Pride, երկրորդն է՝ 355 852 ցուցանիշով, և վերջապես երրորդ հորիզոնականը զբաղեցրել է K3 կոմպակտ սեդանը (որոշ շուկաներում առաջարկվում է Forte անվանմամբ)՝ 328 504 վաճառված օրինակ:

Ինչպես նշվում է Kia-ի պաշտոնական հաղորդագրության մեջ, 2019 թ ընկերությունը պատրաստվում է հատել 2 920 000 վաճառված ավտոմեքենաների ցուցանիշը: