Նորություններ

Kia ընկերությունը ամբողջովին բացահայտել է երրորդ սերնդի Soul մոդելի էլեկտրական տարբերակի մանրամասները: Մոդելը կառաջարկվի երկու մոդիֆիկացիայով, որոնք տարբերվում են մարտկոցի տարողունակությամբ և շարժիչի հզորությմաբ:

Տարբերակներից ամենահզորը սարքավորվում է 64 կիլովատ-ժամ տարողունակությամբ և ջրային հովացմամբ լիթիում-իոնային մարտկոցով և 150 կՎտ (204 ձ.ուժ) հզորությամբ շարժիչով: Խառը ցիկում մեկ լիցքավորումով դրա ընթացքի պաշարը կկազմի 386 կմ, քաղաքային ռեժիմում՝ 427 կմ, իսկ մայրուղու վրա՝ 336 կմ:

Ավելի հասանելի Slim մոդիֆիկացիան ստացել է 39,2 կիլովատ-ժամ տարողունակությամբ մարտկոց: Դրա էլեկտրական շարժիչի հզորությունը կազմում է 100 կՎտ (136 ձ.ուժ): Հաշվի առնելով, որ այս տարբերակը զգալիորեն ավելի թեթև է (1555 կգ՝ 1695 կգ դիմաց), դրա էլեկտրաէներգիայի ծախսը նույնպես ավելի քիչ է, սակայն ավելի փոքր ծավալի մարկտոցի պատճառով կազմում է 250 կմ խառը ցիկլում: Քաղաքում մեկ լիցքավորումով այդ մեքենան կկարողանա հաղթահարել 279 կմ, իսկ մայրուղու վրա՝ 214 կմ:

Մեքենայի համար հասանելի է նոր UVO 3.0 մուլտիմեդիա համակարգը՝ 10.25-դյույմանոց էկրանով: Դրա մեջ ներկառուցված նավիգացիոն համակարգը թույլ է տալիս նախապես տեղ զբաղեցնել լիցքավորման կայանում և կախված երթուղուց՝ ընտրել, թե որքան լիցքի կարիք ունի մարտկոցը: Հաղորդվում է նաև, որ 100-կիլովատանոց լիցքավորման սաքրի միջոցով առավել մեծ մարտկոցով մոդելը կարելի է ամբողջությամբ լիցքավորել 54 րոպեում:

Ընկերությունն արդեն իսկ ստացել է 4000 ավտոմեքենայի պատվեր, և նախատեսվում է, որ միայն Կորեայում 2019 թ. կվաճառվի ավելի, քան 20 000 օրինակ էլեկտրական Soul: