Go to content

Նորություններ

Kia-ն հանձնեց Ավստրալիայի բաց առաջնության ծառայողական ավտոմեքենաները:
Kia-ն հանձնեց Ավստրալիայի բաց առաջնության ծառայողական ավտոմեքենաները: 11.01.2019

Kia Motors ընկերությունը ծառայողական մեքենաներ հանձնեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open 2019) կազմկոմիտեին՝ նշանավորելով այն հանգամանքը, որ արդեն 18 տարի անընդմեջ Kia-ն հանդես է գալիս օրացուցային տարվա՝ Մեծ Սաղաարտի առաջին մրցաշարի գլխավոր հովանավոր:

Ավտոմեքենաների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Մելբուրնում՝ Ֆեդերացիայի հրապարակում: Միջոցառման գլխավոր հյուրը Kia-ի դեսպան, Մեծ Սաղավարտի մրցաշարների 17-ակի հաղթող հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալն էր, որը առաջնության կազմկոմիտեին հանձնեց այդ նպատակով նախատեսած 120 Kia ավտոմեքենաները: Դրանք մրցաշարի ողջ ընթացքում կտեղափոխեն մարզիկներին, պաշտոնական անձանց և VIP հյուրերին: Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնությունը կանցկացվի 2019 թ հունվարի 14-ից 27-ը, իսկ եզրափակիչը կկայանա Rod Laver Arena մարզադաշտում:

Վերջին 18 տարիների ընթացքում Kia-ի ավտոմեքենաները անցել են միլիոնավոր կիլոմետրեր, կատարել տասնյակ հազարավոր ուղևորություններ՝ ապահովելով մարզիկների և պաշտոնական անձանց հարմարավետությունն ու անվտանգությունը: Այս տարի էլ Kia-ն կշարունակի ավանդույթը՝ տրամադրելով մեքենաներ, որոնք երկու շաբաթում կհաղթահարեն ավելի քան 450 000 կիլոմետր: