Go to content

Նորություններ

Սկսվել են Kia Stinger մոդելի վաճառքները Հայաստանում:
Սկսվել են Kia Stinger մոդելի վաճառքները Հայաստանում: 24.12.2018

Հայաստանում կորեական Kia ընկերության պաշտոնական ներկայացուցիչ՝ «Կապիտալ Մոթորս» ընկերությունը ազդարարում է Stinger ֆասթբեքի վաճառքների մեկնարկը: Ավտոմեքենան ներկայացված է ապրանքանշանի ավտոսրահում՝ Ռուբինյանց 30/1 հասցեով:

Հայաստանյան ավտոսիրողներին այս պահին առաջարկվում է GT համալրումը, որը սարքավորվում է 385 ձ.ուժ հզորությամբ 3,3-լիտրանոց թվին-տուրբո բենզինային շարժիչով: Այն համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Սրահում ցուցադրված մոդելի ինտերիերը պաստառապատված է NAPPA կաշվով, սարքավորված է համայնապատկերային տանիքով, 360 աստիճան տեսադաշտի տեսախցիկով, առջևի և հետևի կայանման ցուցիչներով, ավտոմատ ԼԵԴ լուսարձակներով և բազում այլ նորարարական տեխնոլոգիաներվ:

Հիշեցնենք, որ Stinger-ը Kia-ի առաջին սերիական սպորտային ֆասթբեքն է: Այն մարմնավարում է դեռևս 2011թ ցուցադրված KIA GT Concept ավտոմեքենայի դիզայներական և տեխնիկական լուծումների մեծ մասը: Stinger անվանումը ասոցացվում է արագության և ազարտի՝ Gran Turismo դասի ավտոմեքենաներին բնորոշ երկու գլխավոր առանձնահատկությունների հետ:

Լիովին նոր Kia Stinger-ի մասնագրերին ավելի մոտ ծանոթանալու համար, կարելի է այցելել «Կապիալ Մոթորս» ընկերության ավտոսրահ: