Նորություններ

Kia ընկերությունը նոր տեղեկություններ է տարածել Soul քրոսովերի հաջորդ սերնդի վերաբերյալ՝ ներառյալ ինտերիերի տարրերի առաջին պատկերները:

Այսպես, առաջին անգամ Soul-ի համար կառաջարկվի X-Line մոդիֆիկացիան, որը կառանձնանա արտաճանապարհային կարգավորումներով: Բացի այդ մոդելի գամման կներառի սպորտային GT Line և էլեկտրական EV տարբերակները: Մնացած բոլոր մանրամասները կհաղրոդվեն պրեմիերայի ժամանակ:

Նոր սերնդի Kia Soul-ը կհամալրվի երկլիտրանոց մթնոլորտային կամ 1,6-լիտրանոց տուրբոշարժիչով: Դրանց բնութագրերը դեռևս չեն բարձրաձայնվում, սակայն ներկայիս ավտոմեքենայի վրա այդ շարժիչները համապատասխանաբար զարգացնում են 150 ձ.ուժ և 204 ձ.ուժ հզորություն:

Նախնական տվյալներով Soul-ի էլեկտրական տարբերակի ուժային ագրեգատը բաղկացած կլինի 135 ձ.ուժ հզորությամբ շարժիչից և 39 կՎտժ տարողունակությամբ մարտկոցից, որոնք միասին կապահովեն 320 կմ ընթացքի պաշար:

Ավտոմեքենայի պաշտոնական նորամուտը կկայանա Լոս-Անջելեսում, նոյեմբերի վերջին, իսկ համաշխարհային վաճառքները կմեկնարկեն արդեն 2019 թ: