Go to content

Նորություններ

Kia-ի ութտեղանոց քրոսովերի նոր կերպարները:
Kia-ի ութտեղանոց քրոսովերի նոր կերպարները: 03.11.2018

Ավանդական հանրահայտ SEMA թյունինգ-շոուի շրջանակներում կորեական Kia ընկերությունը ներկայացրեց ութտեղանի Telluride քրոսովերի թեմատիկ տարբերակները՝ նվիրված արտաճանապարհային զանազան երթուղիներին: Մասնավորապես, մոդելը նախապատրաստել են էքստրեմալ իրավիճակների հաղթահարման և անապատով տեղաշարժվելու համար: Բոլոր մեքենաները սարքավորված են V6 շարժիչով և լիաքարշ համակարգով:

Telluride Horizon Roamer

Telluride Horizon Roamer

Telluride Horizon Roamer-ը նախատեսված է թրեյլ-ուղևորությունների համար: Քրոսովերը ստացել է հատակի և թափքի առաջնամասի պաշտպանիչ ծածկ, շնորկել, կախոցի բարձրացման հնարավորություն, Black Rhino սկավառակներ՝ 32-դյույմանոց անվադողերով և արշավային բեռնարկղ: Telluride Cadet Leader-ը սարքավորումների առումով նման է Horizon Roamer-ին, սակայն լրացուցիչ համալրվում է նաև որոնողական լուսարձակներով և երկու Rotopak կոնտեյներներով՝ նախատեսված փոքր իրերի և աքսեսուարների տեղափոխման համար:

Telluride Cadet Leader

Telluride Cadet Leader

Անապատներով ճանապարհորդությունների համար նախատեսված Telluride Desert Drifter-ը նույնպես սարքավորվում է Rotopak կոնթեյներներով, ստացել է թափքի առաջնամասի և հատակի պաշտպանություն, ուղղահոս խլացուցիչ, 32-դյույմանոց Milestar Patagonia Mud Terrain անվադողեր և լուսադիոդային լուսավորման բլոկ: Վերաջպես, չորրորդ կենցեպտը՝ Telluride Baja Glider անվանմամբ, ստեղծվել է մրցարշավային ամենագնացների ոճով և սարքավորվել է ուժային թափարգելով՝ մետաղական պաշտպանիչ շերտով, լրացուցիչ լուսավորմամբ և արտաճանապարհային անվադողերով:

Telluride Desert Drifter

Telluride Desert Drifter

Հիշեցնենք, որ Kia Telluride կոնցեպտը ներկայացվել է դեռևս 2016 թ., իսկ մոդելի սերիական տարբերակը շուկա կհանվի 2019 թ.: Սակայն Kia ընկերությունն արդեն իսկ հասցրել է ցուցադրել ամենագնացի մի քանի տարբերակ, մասնավորապես «ֆերմերական» մոդիֆիկացիան, որը ոգեշնչված է գյուղական Տեխասի մթնոլորտով:

Telluride Baja Glider

Telluride Baja Glider