Նորություններ

Kia-ն նախատեսում է 2019 թ-ին ներկայացնել նոր լիցքավորվող հիբրիդային մոդելներ՝ Ceed-ը (առնվազն ունիվերսալ տարբերակը) և Sportage-ը: Հնարավոր է նաև, որ ընկերությունը հասցնի հանրությանը ներկայացնել նաև Sorento PHEV-ն և նոր սերնդի Optima-ն: Ընդ որում Ceed-ը կարող է լայն վաճառքի հանվել արդեն 2019 թ երկրորդ կեսին:

Kia Ceed PHEV մոդելն ըստ հավանականության կստանա արդեն իսկ Kia Niro PHEV-ի վրա կիրառված ուժային ագրեգատը (8.9 կՎտժ մարտկոց և 59 կՎ էլեկտրական շարժիչ):
Ներկայումս Kia-ն ձգտում է ընդլայնել Soul EV, Optima PHEV և Niro PHEV մոդելների առաջարկը:

Kia Europe ստորաբաժանման մարքեթինգի ղեկավար Արթուր Մարթինսը նշում է. “Մեզ անհրաժեշտ կլինի մոտ ապագայում էլեկտրականացնել հնարավորինս շատ մոդելներ, որպեսզի հասնենք սահմանված նպատակին՝ 25-30%-ի հասցնել էլեկտրական մոդելների մասնաբաժինը ընդհանուր վաճառքների մեջ և նվազեցնել CO2 արտանետումների քանակը:”

Սպասվող մոդելների ցանկը հետևյալն է.
1. e-Niro (BEV, նախնական նպատակը՝ տարեկան 20,000 ավտոմեքենա)
2. Soul EV (հաջորդ սերնդի տարբերակը կներկայացվի նոյեմբերին Լոս-Անջելեսում)
3. Ceed PHEV
4. Sportage PHEV
5. Մեծ ջրածնային SUV (հավանական տարբերակ)