Go to content

Նորություններ

KIA-ն հայտարարել է 2018 թ. սեպտեմբերի վաճառքների տվյալները
KIA-ն հայտարարել է 2018 թ. սեպտեմբերի վաճառքների տվյալները 15.10.2018

KIA Motors Rus ընկերությունը հայտարարել է 2018 թ. սեպտեմբերի ռուսաստանյան վաճառքների տվյալները: Մեկ ամսվա ընթացքում իրացվել է 18 911 նոր KIA ավտոմեքենա: Նախնական տվյալներով KIA-ն պահպանում է Ռուսաստանում առաջատարի դիրքը արտասահմանյան ապրանքանշանների շրջանում: Ընդհանուր տարվա սկզբից Ռուսաստանում վաճառվել է 167 475 միավոր, ինչը 24%-ով ավելին է, քան 2017թ. առաջին ինը ամիսների ընթացքում: Այսպիսով ութ ամսվա կտրվածքով բրենդի շուկայական մասնաբաժինը կամզել է 13%:

Սեպտեմբերին աճի բացարձակ ռեկորդ է սահմանել KIA Optima-ն, որը գնել են 2 364 հաճախորդ (+50,4%): Առաջատարների թվում են նաև Soul քաղաքային քրոսովերը (+42%), Sorento Prime ամենագնացը (+37%) և ամենակոմպակտ մոդելը՝ Kia Picanto-ն (+29%):

Այս ամենով հանդերձ ռուսական մոդելային շարքում վաճառքների թվով բացարձակ առաջատարը Rio-ն է: Սեպտեմբերին այն վաճառվել է 7 900 անգամ, այդ թվում 3 077 գնորդ ընտրել են Rio Х-Line քրոս-հեչբեքը: Տարվա սկզբից իրացվել է 75 071 Rio սեդան և քրոս-հեչբեք, ինչը 2%-ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշները:

Առավել սիրված 3 մոդելների ցանկը կազմում են Rio ընտանիքը (7 900 և 75 071 ավտոմեքենա), Sportage քրոսովերը (2 458 և 24 619 ավտոմեքենա համապատասխանաբար) և Сeed ընտանիքը (1 640 և 15 238 վաճառված մեքենա): Առաջատարներին մոտեցել է KIA Optima սեդանը, որի վաճառքները 9 ամսվա կտրվածքով կազմում է 14 813 օրինակ:

Համաշխարհային վաճառքերի ցուցանիշներով սեպտեմբերին վաճառքների առաջատարը Kia Sportage քրոսովերը՝ 44 506 վաճառված ավտոմեքեա: Երկրորդ տեղում կոմպակտ Rio սեդանն է՝ 25 077 վաճառված ավտոմեքենա, իսկ երրորդում՝ միջին չափսի Sorento քրոսովերը՝ 22 132 վաճառված մեքենա: