Go to content

Նորություններ

Kia Motors ընկերությունը արժանացել է International Design Excellence Awards (IDEA) հեղինակավոր մրցանակին:
Kia Motors ընկերությունը արժանացել է International Design Excellence Awards (IDEA) հեղինակավոր մրցանակին: 01.10.2018

Kia Motors ընկերությունը նվաճել է International Design Excellence Awards (IDEA), հեղինաակավոր մրցանակը: Kia-ի՝ Սեուլում գտնվող եզակի BEAT 360 շինությունը հաղթող է ճանաչվել «Շրջակա միջավայր» և «Դիզայնի ռազմավարություն» անվանակարգերում: Փորձագետների միջազգային ժյուրին բարձր է գնահատել այդ հանրային տարածքը դրա նախագծման նորարարական փիլիսոփայության համար:

Այս կրկնակի հաղթանակը ևս մեկ անգամ վկայում է այն ճանաչման մասին, որը վայելում է Kia ընկերությունը դիզայնի ոլորտում, ինչը ընդգծում են նաև միայն 2018 թ ստացած երեք Red Dot և երեք iF մրցանակները: IDEA մրցանակը ընդհանուր առմամբ 37-րդն էր Kia-ի պատմության մեջ՝ սկսած այն օրվանից, երբ Kia Soul-ը ստացավ իր առաջին Red Dot մրցանակը 2009 թ.:

«Kia Motors-ն իսկապես կարող է հպարտանալ այս նվաճմամբ, քանի որ այն ընդգծում է Kia-ի ստեղծագործ միտքն ու այն նորարար մոտեցումը, որը ստանձնել է BEAT 360-ը բրենդի արժեքները հաճախորդներին փոխանցելու հարցում», - նշեց Յան Վոն Չոն՝ Kia Motors ընկերության բրենդի և մարքեթինգի գծով գլոբալ փոխտնօրենը:

Kia Beat360 էքստերիեր

Kia Beat360 էքստերիեր

BEAT 360-ը Kia-ի առաջին փորձն է ապրանքանշանի հետ հաղորդակցվելու տարածություն ստեղծելու ոլորտում: Բացվելով 2017 թ.՝ այն ներկայացնում է Kia ապրանքանշանի փիլիսոփայության եզակի մարմնավորում: Կենտրոնը բաղկացած է ավելի քան 1900 քառակուսի մետրից և միավորում է Kia Motors-ին այս կամ այն կերպ առնչվող սրճարաններ, պարտեզներ և բնականաբար, ավտոսրահ: Բացման օրվանից BEAT 360 կենտրոնն արդեն ընդունել է ավելի քան 130 000 այցելու: