Նորություններ

Սեուլ, 3 սեպտեմբերի 2018 թ. – KIA Motors ընկերությունը հաղորդում է, որ 2018 թ օգոստոսին KIA ապրանքանշանի ներքո թեթև մարդատար ավտոմեքենաների, քրոսովերների, ամենագնացների և կոմերցիոն տեխնիկայի ընդհանուր վաճառքները կազմել են 223 648 միավոր:
Էքսպորտային վաճառքները օգոստոսին նվազել են 2,0%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ՝ հասնելով 179 448 միավորի: Միևնույն ժամանակ Հարավային Կորեայից դուրս Sportage քրոսովերի վաճառքներն աճել են 16%-ով՝ հինգերորդ ամիսն անընդմեջ սահմանելով երկնիշ աճի ռեկորդային ցուցանիշ:
2018 թ. օգոստոսին աշխարհով մեկ առավել շատ վաճառվել է Sportage-ը՝ 41 040 ավտոմեքենա: Երկրորդը Sorento քրոսովերն է, որը նախընտրել են 25 261 հաճախորդ: Եվ ի վերջո բրենդի բեսթսելերների ցանկում երրորդ տեղը զբաղեցրել է կոմպակտ Rio մոդելը, որը գերադասել են գնել 23 746 վարորդ:

Kia Rio
Նշենք, որ Կորեայի ներքին շուկայում վաճառքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7%-ով, ինչը բացարձակ թվով կամզում է 44 200 ավտոմեքենա: Շարունակում են աճել նաև առաջատար К900 մոդելի վաճառքները, որոնք արդեն հինգերորդ ամիսն աընդմեջ գերազանցում են ամսական 1000 օրինակը:

Kia K900
KIA Motors-ը նախատեսում է տարվա երկրորդ կեսին պահպանել վաճառքների նման տեմպը, ինչին կնպաստի նաև այնպիսի նոր մոդելների շուկայնացումը, ինչպիսին է, օրինակ, Cerato-ն, որն արդեն ներկայացված է մի քանի երկրում: