Go to content

Նորություններ

Kia-ն պահպանում է առաջատար դիրքերը Ռուսաստանի շուկայում
Kia-ն պահպանում է առաջատար դիրքերը Ռուսաստանի շուկայում 09.09.2018

Չնայած հոռետեսական կանխատեսումներին Ռուսաստանի ավտոշուկան տարվա սկզբից շարունակում է աճել: Այսպես՝ հունվարից-օգոստոս ներառյալ ժամանակահատվածում վաճառքները աճել են շուրջ 11 տոկոսով: Նշված ամսիներին լավագույն ցուցանիշներից մեկը գրանցել է Kia ապրանքանիշը, որի աճը կազմել է 28%: Բացարձակ հաշվարկով կորեական բրենդը զիջել է միայն տեղական Lada-ին և առաջատարն է արտասահմանյան ըկերությունների շարքում:

2018 Kia Rio

2018 Kia Rio

Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում ՌԴ շուկայում ներկայացված բոլոր մոդելներից հաճախորդները առավելագույն նախընտրությունը տվել են Kia Rio-ին (բոլոր առաջարկվող մոդիֆիկացիաների հաշվարկով): Այս ավտոմեքենան գերել է 67 171 հաճախորդի:

2019 Kia Sportage

2019 Kia Sportage

Ընդհանուր առմամբ 2018 թ. հունվար-օգոստոս ամիսներին ՌԴ տարածքում իրացվել է 148 579 Kia ավտոմեքենա: Արդեն իսկ նշված Rio մոդելին հետևում են Kia Sportage-ը (22 161 վաճառված ավտոմեքենա տարվա սկզբից) և Optima-ն (2 323 ավտոմեքենա միայն օգոստոս ամսվա ընթացքում):