Նորություններ

Մոսկվայի Միջազգային ավտոսրահում Kia-ն ներկայացրեց նոր Ceed ունիվերսալն ու երրորդ սերնդի Cerato սեդանը: Վերջինս կհայտնվի վաճառակետերում արդեն հոկտեմբերին, իսկ Ceed-ի «բեռնատար» տարբերակի վաճառքների մեկնարկի մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում:

Kia Ceed Sportswagon

Kia Ceed Sportswagon

Kia Ceed Sportswagon
Նախորդ մոդիֆիկացիայի համեմատ Kia Ceed ունիվերսալը 95 մմ ավոլի երկար, 20 մմ ավելի լայն և 20 մմ ավելի ցածր է: Բեռնախցիկի ծավալը աճել է 97 լիտրով և այժմ կազմում է 625 լ, իսկ ծալելով հետևի նստատեղերը այն կարելի է հասցնել 1694 լիտրի (52 լ ավելին, քան նախկինում): Բեռնման բարձրույթունը կազմում է 624 մմ, իսկ բեռնախցկի բացվածքը առանձնանում է 1043 մմ լայնությամբ և 801 մմ բարձրությամբ: Որպես օպցիա մոդելի համար կառաջարկվեն բեռնախցիկի դռան էլեկտրակառավարում և անհպում բացման համակարգ:

Kia Cerato

Kia Cerato
Նոր Cerato սեդանը հասանելի կլինի 128 և 150 ձ.ուժ հզորությամբ մթնոլորտային շարժիչներով, որոնք ունակ են աշխատել 92 կարգի բենզինի հետ: Դրանք կհամակցվեն 6-աստիճան մեխանիկական կամ ավտոմատ փոխանցումատուփերի հետ: Նշենք, որ Cerato-ն երկարել է 80 մմ-ով. դրա գաբարիտային երկարությունը այժմ կազմում է 4640 մմ: Բեռնավորման բաժանմունքի ծավալը կազմում է 502 լիտր: