Go to content

Նորություններ

Kia-ն բացահայտել է Proceed մոդելի որոշ մանրամասներ
Kia-ն բացահայտել է Proceed մոդելի որոշ մանրամասներ 28.08.2018

Kia-ն հրապարակել է երրորդ սերնդի Ceed ընտանիքի նոր անդամի թիզերային լուսանկարը: Proceed անվանումը ստացած նորույթն իրենից ներկայացնում է հինգդռնանի «շութինգ-բրեյք», որը կլրացնի ավանդական ունիվերսալի հնարավորությունները: Այն, ինչպես ակնկալվում է, կառաջարկվի 204 ձ.ուժ հզորությամբ բենզինային տուրբոշարժիչով, որը կիրառվում էր նախորդ սերնդի GT տարբերակի համար:

Kia Proceed մոդելի կոնցեպտուալ տարբերակը առաջին անգամ ցուցադրվել է նախորդ տարի Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Այն առանձնանում էր տանիքի սահուն գծերով, 20-դյույմանոց անվասկավառակներով, համայնապատկերային ապակեպատմամբ և այսպես կոչված «Հիշողության բանկով»՝ երեք տարբեր բուրմունքներով, որոնք վարորդին կհիշեցնեն հզորության և դրայվի մասին:

2017 Kia Proceed concept

2017 Kia Proceed concept

2017 Kia Proceed concept

2017 Kia Proceed concept

2017 Kia Proceed concept

2017 Kia Proceed concept

Նշենք, որ մինչ այս Proceed անվանումն օգտագործվում էր երեքդռնանի հեչբեքի համար: Նոր ընտանիքում նման մոդիֆիկացիա ընդհանրապես չի լինի՝ միայն հինգդռնանի տարբերակներ, շութինգ-բրեյքն ու, հնարավոր է, բարձր դիրքով ամենագնացային տարբերակ:

Ամբողջությամբ նոր Proceed-ը կցուցադրվի սեպտեմբերի 13-ին, իսկ մոդելի հանրային նորամուտը կկայանա հոկտեմբերին՝ Փարիզում: