Go to content

Նորություններ

Kia Stinger-ը կարող է դառնալ կոլեկցիոն մոդել
Kia Stinger-ը կարող է դառնալ կոլեկցիոն մոդել 17.07.2018

Կոլեկցիոն ավտոմեքենաների սեփականատերերին ծառայություններ մատուցող Hagerty ապահովագրական ընկերության տնօրենը համարում է, որ մենք ապրում ենք «մասլ-քարերի ոսկե դարում»: Արդեն մոտ ապագայում հզոր ու մկանուտ ավտոմեքենաները կդառնան ավելի գրավիչ և կթանկանան: Դրանց շարքի պոտենցիալ համալրողներից է, ըստ Մակ-Քիլ Հագերթիի, նաև Kia Stinger-ը:

«Ինչ վերաբերում է Kia Stinger-ին, ապա ես պարզապես հիացած եմ, – ավելացնում է Հագերթին: – Սակայն գլխավոր հարցն այն է, արդյո՞ք կկարողանա ապրանքանիշը, որը ոչ վաղ անցյալում գրեթե հայտնի չէր այս ոլորտում, առաջարկել այնպիսի ավտոմեքենա, որն ունակ կլինի կոլեկցիոն արժեք ներկայացնել:»

Դատելով վերը բերված տեսանյութից՝ կորեական ավտոմեքենան ունի իսկական առասպել դառնալու բոլոր հնարավորությունները: