Նորություններ

Kia Sportage մոդելի ընդհանուր վաճառքները գերազանցել են 5.000.000 օրինակը
01.06.2018



Kia ընկերություն հայատարարում է, որ սկսած 1993 թ.-ից, երբ թողարկվեց առաջին Sportage քրոսովերը, դրա վաճառքների ընդհանուր թիվը գերազանցել է 5.000.000 օրինակը: Ներկայումս շուկայում վաճառվում է Sportage-ի չորրորդ սերունդը:
Ամենագնացի առաջին սերունդը սպառողներին էր ներկայացվել թողարկման պահից մինչև 2004 թ. և վաճառվեց 500.000 օրինակով: Շատ ավելի մեծ հաջողություն գրանցեցին հաջորդ սերնդի ավտոմեքենաները, մասնավորապես երրորդ սերունդը, որը 2010-2015 թթ ընթացքում վաճառվեց ավելի քան 2.000.000 օրինակով:
Սկսած 2016 թ. Kia Sportage-ը համարվում է ամենաշատը վաճառվող Kia ավտոմեքենան աշխարհում՝ գերազանցելով նույնիսկ առավել մատչելի Rio մոդելին:

Kia Sportage (JA) (1993–2004)

Kia Sportage (KM) (2004–10)

Kia Sportage (SL) (2010–15)

Kia Sportage (QL) (2015-ս.թ.)