Go to content

Նորություններ

Kia-ն պաշտոնապես ներկայացրեց Niro EV էլեկտրական քրոսովերը
Kia-ն պաշտոնապես ներկայացրեց Niro EV էլեկտրական քրոսովերը 14.05.2018

Հարավային Կորեայի Չեջու քաղաքաում անցկացվող և էլեկտրական ավտոմեքենաներին նվիրված ցուցահանդեսի ժամանակ Kia ընկերությունը ներակայցրեց Kia Niro EV էլեկտրական քրոսովերը: Ենթադրվում է, որ եվրոպական շուկայի համար նախապատրաստած մոդելը կցուցադրվի աշնանը:

Kia Niro քրոսովերը լույս աշխարհ է եկել դեռևս երկու տարի առաջ: Առաջին իսկ օրվանից մոդելը ձեռք է բերել բնապահպանական իմիջ, ինչին զգալիորեն նպաստել է այն հանգամանքը, որ նույնիսկ բենզինային շարժիչով համալրված առաջին տարբերակները բացառապես հիբրիդային էին: Անցած տարի եվրոպական երկներում սկսվել են արդեն լիցքավորման հնարավորությամբ հիբրիդային մոդիֆիկացիաների (PHEV) վաճառքները: Բնականաբար՝ հերթը հասել էր ամբողջովին էլեկտրական տարբերակին:

Անցած ձմռանը Kia Niro EV կոնցեպտը ցուցադրվել է Լաս-Վեգասում անցկացվող սպառողական էլեկտրոնիկայի CES ցուցհանդեսի ժամանակ: Կորեայում ներկայացված սերիական տարբերակը այդքան ագրեսիվ չէ, սակայն պահպանել է հիմնական առանձնահատկություններից շատերը՝ միայն այս մոդելին բնորոշ ցերեկային ընթացքի լույսերը և առջևի թափարգելի ստորին հատվածի սեղանաձև վանդակաճաղը: Հենց այս տարրերով, ինչպես նաև լիցքավորման մուտքի պանելով է էլեկտրական ավտոմեքենան տարբերվում արդեն իսկ հայտնի հիբրիդային Niro-ից:

Ենթադրվում է, որ էլեկտրամոբիլը կհամալրվի երկու տարբեր հզորությամբ ուժային ագրեգատներով, որոնք կառանձնանան մարտկոցների ծավալով: Ավելի հզոր՝ 64 կՎտժ տարողունակությամբ մարտկոցով և 204 ձ.ուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով Niro EV-ն մեկ լիցքավորումով կկարողանա հաղթահարել 380 կիլոմետր: Ավելի մատչելի տարբերակը կսարքավորվի 39, 2 կՎտժ տարողունակությամբ մարտկոցով և 135 ձ.ուժ շարժիչով, որոնք կապահովեն ընթացքի 240 կմ պաշար:

Կորեայում Kia-ն արդեն իսկ հավաքել է նոր ավտոմեքենայի 5000 պատվեր, և արդեն մոտակա ամիսներին գնորդները կստանան իրենց էլեկտրամոբիլները: Kia Niro EV-ն շուտով կսկսի վաճառվել նաև Եվրոպայում:

Հիշեցնենք, որ Հայաստանում Kia-ի մոդելային շարքին կարելի է ծանոթանալ ապրանքանշանի միակ պաշտոնական ներկայացուցիչ՝ «Կապիտալ Մոթորս» ընկերության ավտոսրահում: