Նորություններ

2023 թվականի Օվկիանոսների համաշխարհային օրվա կապակցությամբ Kia Europe-ը համագործակցության պայմանագրեր է կնքել միանգամից չորս համախոհ-ստարթափների հետ՝ Polyola, Odyssey Innovation, SIEVE և Waterhaul։ Kia-ում կարծում են, որ կայուն ապագային ուղղված լուծումները չեն կարող ստեղծվել միայն մեկի ջանքերով, այլ՝ միայն համագործակցային հարաբերությունների և ընդհանուր նպատակների վրա աշխատող կազմակերպությունների շնորհիվ։ Այդ համագործակցությունը անմիջապես փոխկապակցված է Kia-ի այն գլոբալ ջանքերի հետ, որոնք ուղղված են շրջակա միջավայրը պլաստիկից ազատելուն և իրականացվում են օվկիանոսների մաքրման և վերմշակվող նոյւթերի առավել լայն կիրառման Ծրագրի շրջանակներում։

Kia-ն գտնում է, որ առօրյա շարժումը նոր գաղափարներ է ծնում, իսկ որոշ գաղափարներ ստիպում են անընդհատ շարժվել։ Հենց այդ պատճառով է այսօր Kia-ն «լույս աշխարհ հանում» ակտիվ հանգստի ոլորտում աշխատող նորարարական ապրանքանշաններ՝ առանձնակի շեշտելով դրանց գաղափարները, պատմություններն ու հայտնագործությունները և դրանով իսկ ոգեշնչելով այլոց առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերելուն։ «Բնապահպանական գաղափարները ընկած են նոր շարժունակության տարածմանն ուղղված մեր ջանքերի հիմքում»,- նշեց Սյորդ Քնիփինգը, Kia Europe-ի փոխտնօրենը մարքեթինգի գծով։

«Մենք կիսում ենք այս տեսլականը այնպիսի երիտասարդ ապրանքանշանների հետ, ինչպիսին են Odyssey Innovation-ը, Waterhaul-ը, Polyola-ն և SIEVE-ն, որոնց հետ համատեղ ստեղծում ենք պատասխանատու փորձառնություն։ Այն հարստացնում է մեր հաճախորդների կենսակերպը և նպաստում է դրական փոփոխություններին բոլոր ոլորտներում։»

Գործընկերությունը ուղղված է շարժունակության նկատմամբ ավելի պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, ինչն ավելի կայուն է դարձնում նաև հանգիստը։ Բոլոր հինգ ընկերություններն էլ իրենց գործունեության շրջանակներում վերամշակում են օվկիանոսից հանած թափոնները՝ վերածելով դրանք կենցաղում պիտանի ապրանքների։ Այդ ամենով հանդերձ ներդրվում են նաև տարբեր նորարար լուծումներ, որոնք նվազագույնի են հասցնում վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և առավելագույնս նպաստում են աշխատանքի արդյունավետությանը։