Նորություններ

Kia ընկերությունը ուրախ է հայտնել, որ բոլորովին նոր Niro քրոսովերը արժանացել է «Տարվա լավագույն ավտոմեքենա» մրցանակին «Women’s World Car of the Year 2023» («Տարվա լավագույն ավտոմեքենա՝ ըստ կանանց») մրցանկաբաշխության շրջանակներում։ Հաղթողի անունի հայտարարումը տեղի ունեցավ Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, որը առանձնահտուկ է ոչ միայն նրանով, որ հերթական անգամ ընդգծում է կանանց իրավունքները, այլև հիշեցնում, որ շատ երկներում դեռևս պահպանվում է կապը ավտոմեքենայի և անձնական ազատության գաղափարի միջև։

Մինչև այս կամ այն ավտոմեքենային ձայն տալը 43 տարբեր երկիր ներկայացնող 63 կին-լրագրողները փորձարկեցին մի քանի տասնյակ մոդելներ՝ գնահատելով դրանք առանձին-առանձին։ Քվեարկության առաջին փուլում 59 հավակնորդներից ընտրվեցին յուրաքանչյուր անվանակարգի լավագույնները։ Երկրորդ փուլում արդեն եզրափակիչի մասնակիցների ցանկից առանձնացվեց 2023 թվականի լավագույն ավտոմեքենան՝ կանանց տեսանկյունից։ Ձայների մանրակրկիտ հաշվարկի արդյունքում հաղթանակի նժարը թեքվեց դեպի նոր Kia Niro-ն, որը լավագույնը դարձավ նաև «Լավագույն քաղաքային ավտոմեքենա» անվանակարգում։ Քվեարկության ամբողջ գործընթացը և արդյունքները ստուգեցին նաև «Գրանտ Տորնթոն» (Օքլենդ, Նոր Զելանդիա) ընկերության գրասենյակի աշխատակիցները։ Այս աուդիտորական ընկերությունը հավաստագրում է WWCOTY մրցույթի արդյունքները դրա անցկացման առաջին տարվանից՝ 2009 թվականից սկսած։