Go to content

Նորություններ

Kia-ի երեք մոդել ընդգրկվել են 2023 World Car Awards մրցույթի ցանկում։
Kia-ի երեք մոդել ընդգրկվել են 2023 World Car Awards մրցույթի ցանկում։ 20.02.2023

Kia-ի երեք մոդել երեք տարբեր անվանակարգերում ընդգրկվել են 2023 World Car Awards մրցույթի եզրափակիչի մասնակիցների թվում։ Այսպես, Kia Niro-ն կպայքարի հաղթողի կոչման համար «Տարվա լավագույն ավտոմեքենա 2023» անվանակարգում, իսկ դրա էլեկտրական տարբերակը՝ Niro EV-ն հայտնվել է «Տարվա լավագույն էլեկտրամոբիլ 2023» կատեգորիայի շորթլիստում։ Միևնույն ժամանակ արդեն իսկ պաշտամունքային դարձած EV6 GT-ն՝ իր 567 ձիաուժ հզորությամբ հանդերձ, կարող է հաղթող ճանաչվել «Տարվա ամենաարտադրողական ավտոմեքենա 2023» անվանակարգում։

«Մեզ համար մեծ պատիվ է անվանակարգվել World Car Awards մրցույթի հարգարժան ժյուրիի անդամների կողմից»,- հայտարարեց Սթիվեն Սենթերը, Kia America ստորաբաժանման գլխավոր օպերացիոն տնորենն ու գործադիր փոխնախագահը։ «Առավել կարևորում ենք էլեկտրականացված մոդելների հաջողությունը, ինչն ապացուցում է, որ մեր հավատարմությունը «Plan S» ռազմավարությանը բերում է իր արդյունքը, իսկ մեր հիբրիդները, լիցքավորվող մոդելներն ու էլեկտրամոբիլները ճանաչում են նվաճում։»

Արդեն 19-րդ անգամ անցակցվող World Car Awards մրցույթի միջազգային ժյուրին բաղկացած է 32 երկիր ներկայացնող շուրջ 100 մասնագետից։ «Մրցույթը հիմնադրվել է 2003 թվականին, իսկ առաջին մրցանակները պաշտոնապես շնորհվեցին 2004 թ հունվարին՝ համաշխարհային շուկայի իրողություններն արտացոլելու, ինչպես նաև արագ փոփոխվող ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում առաջնորդությունն ու նորարարությունը նշելու, ոգեշնչելու և պարգևատրելու միտումով», - ասում է Ջենս Մայներսը, որը նախագահում է ժյուրին 2023 թվականին։ Ընթացիկ տարվա հաղթողների անունները կհայտարարվեն ապրիլի 5-ին՝ Նյու-Յորքի Միջազգային ավտոսրահի շրջանակներում նախատեսված հանդիսավոր արարողության ընթացքում։