Go to content

Նորություններ

Kia-ն երկարաձգում է համագործակցությունը Australian Open-ի հետ։
Kia-ն երկարաձգում է համագործակցությունը Australian Open-ի հետ։ 14.01.2023

Kia ընկերությունը կշարունակի օժանդակել թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը առնվազն մինչև 2028 թվականը՝ շարունակելով այս հաջողակ համագործակցությունը, որը սկիզբ է առել 2002 թվականին։ Որպես առաջնության մշտական գործընկեր և շեշտելու համար AO23-ի իր մասնակցության կարևորությունը, հունվարի 10-ին Kia-ն միջոցառում էր կազմակերպել Մելբուրն քաղաքի՝ Ֆեդերացիայի հրապարկում։ Դրան մասնակցեցին Kia-ի ղեկավարությունը, Ավստրալիայի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչները, ինչպես նաև առաջնության կրկնակի հաղթող, Kia-ի համաշխարհային դեսպան Ռաֆայել Նադալը։

Արարողության ընթացքում Kia-ն մրցաշարի պաշտոնատար անձանց հանձձնվեց 130 մեքենա, այդ թվում Carnival մինեվեններ, Sorento և Sportage ամենագնացներ և ամբողջովին էլեկտրական EV6 քրոսովերներ։ Այս տրանսպորտային միջոցները կապահովեն սպորտսմենների, պաշտոնական անձանց և հյուրերի անվատնգ, հարմարավետ տեղաշարժը Մելբուրնում մրցաշարի անցկացման ամբողջ ժամանակահատվածում (16–29 հունվարի)։ Ընթացիկ տարվա բաց առաջնության («AO23») շրջանակներում Kia-ն կներկայացնի ապագայի իր տեսլականը և կհաստատի միտվածությունը կայուն շարժունակության զարգացմանը՝ ոգեշնչելով թենիսի երկրպագոներին «Շարժումը գաղափարներ է ծնում» կարգախոսով։ «2023 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը նշանավարում է Kia-ի հետ ունեցած երկարաժամկետ հարաբերությունների նոր մակարադակ, քանի որ մենք ուրախությամբ հայտարարում ենք ևս հինգ տարով՝ մինչև 2028 թ, պայմանագրի երկարացման մասին», — նշեց Արթուր Մարթինսը, Kia-ի հաճախորդների սպասարկման և բրենդի գլոբալ զարգացման բաժանմունքի ղեկավարը։ «Միջոցառումը հիանալի հնարավորություն է աշխարհին ներկայացնել Kia-ի կորպորատիվ տեսլականը որպես էկոլոգիապես անվտանգ ավտոմոբիլային լուծումների մատակարար», — հավելեց նա։

Ի լրումն հատուկ մշակված գովազդային արշավների և թվային կոնտենտի հավաքածուի ցուցադրությանը, Kia-ն կազմակերպել էր Ռաֆա Նադալի հիմնադրամից ֆինանսավորվող 20 երեխաների այցելությունը Kia Clubhouse միջոցառմանը, որը թույլ կտա երեխաներին անմոռանալի տպավորություններ ստանալ այնպիսի իրադարձություններից, ինչպիսին են Ռոդ Լեյվերի մարզադաշտում թենիսի խաղերին հետևելը և Մելբուրնում կայանալիք զանազան մշակութային միջոցառումներին մասնակցելը։