Նորություններ

Kia ընկերությունը շարունակում է մեծացնել հետաքրքրությունը նոր Carens քրոսեվնի նկատմամբ, որի նորամուտը նախատեսված է դեկտեմբերի 16-ին։ Այս անգամ հրապարկավլ են նորույթի արտաքինի և ինտերիերի մասին պատկերացում տվող առաջին լուսանկարները։ Seltos քրոսովերի հետ հարթակը կիսող մոդելը ստացել է ապրանքանշանի ֆիրմային ոճով իրականացված արտաքին և մինիմալիստական ինտերիեր։ Տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում։

Նորույթի արտաքինը առանձնանում է ավելի մկանուտ ուրվագծով, բարդ կառուցվածքի թափարգելներով, ինչպես նաև նեղ լուսադիոդային օտպիկայով։ Միևնույն ժամանակ դիզայներները պահպանել են ապրանքանշանի նոր ֆիրմային ոճի գաղափարախոսությունը՝ արտահայտված Opposites United (Հակասությունների միավորում) կարգախոսի մեջ։

Եռաշարք Carens-ի սրահում առանձնակի ուշադրություն են գրավում փոխանցումատուփի կոմպակտ փոխարկիչը, մուլտիմեդիա համակարգի 10,25-դյույմանոց էկրանը և նույն չափսի սարքավորումների թվային վահանակը։ Դատելով պատկերից՝ ինժեներները շեշտը դրել են մինիմալիստական լուծումների վրա։ Ակնկալվում է, որ շարժիչների գամման բաղկացած կլինի 1,5-լիտրանով մթնոլորտային և նույն ծավալի դիզելային շարժիչներից, որոնք կզարգացնեն մոտավորապես 115 ձ․ուժ հզորություն։ Որպես ընտրություն հասանելի կլինեն ինչպես վեցաստիճան մեխանիկական, այդպես էլ ավտոմատ ու վարիատորային փոխանցումատուփերը։ Kia Carens-ի պաշտոնական ցուցադրությունը կկայանա 2021 թվականի դեկտեմբերի 16-ին։