Go to content

Նորություններ

Kia EV6–ը Գերմանիայում արժանացել է “Տարվա ավտոմեքենա 2022” մրցանակին
Kia EV6–ը Գերմանիայում արժանացել է “Տարվա ավտոմեքենա 2022” մրցանակին 08.11.2021

Լիովին նոր էլեկլտրական Kia EV6 քրոսովերը արժանացել է Գերմանիայում շնորհվող “Տարվա ավտոմեքենա 2022” (GCOTY) մրցանակին “Պրեմիում” անվանակարգում։ Քսան առաջատար ավտոմոբիլային լրագրողներից բաղկացած ժյուրին հաղթողին որոշելու համար գնահատել է 25000-ից մինչև 50000 եվրո արժողությամբ ավտոմեքենաները։ Այստեղ EV6-ն առաջ է անցել բազում լուրջ մրցակիցներից, ինչպիսին են, օրինակ, Hyundai IONIQ 5, Volkswagen ID.4, Audi Q4 e-tron և Mercedes-Benz C-Class մոդելները։

“EV6-ը ոչ միայն Kia-ի առաջին մոդելն է, որը կառուցվել է մեր նոր Electric-Global Modular Platform (E-GMP) հենահարթակի հիման վրա, այլև առաջին ավտոմեքենան է, որում մարմնավորվել է “Հակադրությունների միավորման” (Opposites United) մեր նոր փիլիսոփայությունը, որն արտացոլվում է արդեն տարբերանշանում”, - հայտարարեց Լյուկ Դոնքվորկեն՝ Hyundai Motor Group-ի գլխավոր կրեատիվ տնօրենը։ “Հրաշալի է գրանցել, որ EV6-ը արժանացել է գերմանական “Տարվա ավտոմեքենա 2022” մրցանակին”, - հավելեց է Ջեյսոն Ջոնը՝ Kia Europe-ի նախագահը։ “Մինչ մենք սկսում ենք մեր նորարարական քրոսովերի առաջին մատակարարումները, այս մրցանակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ EV6-ը սահմանում է ընթացքի պաշարի, արտադրողականության, ներքին հարմարավետության և տեխնոլոգիաների բարձր չափորոշիչներ։”

Ի լրումն երեք հիմնական՝ “Կոմպակտ” (մինչև 25 000 եվրո), “Պրեմիում” (25-50 000 եվրո) և “Լյուքս” (50 000 եվրոյից բարձր) անվանակարգերի, ժյուրին հաղթողներ էր ընտրում նաև “Նոր էներգիա” անվանակարգում, որտեղ ներկայացված էին բացառապես էլեկտրական և ջրածնային մոդելներ։ Այստեղ ևս Kia EV6 քրոսովերը լավագույնս դրսևորեց իրեն՝ առաջնությունը զիջելով միայն նույն հենահարթակի վրա կառուցված Hyundai IONIQ 5 մոդելին։