Նորություններ

Kia կորպորացիան հայտարարել է, որ ընթացիկ տարվա օգոստոս ամսվա ընդհանուր վաճառքների թիվը կազմել է 217 204 միավոր, ինչը 0,1 տոկոսով ավելին է, քան 2020 թ ցուցանիշը։ Նշված ժամանակաշրջանում Kia-ի համընդհանուր վաճառքները գլխավորել են Sportage և Seltos ամենագնացները, որոնք իրացվել են համապատասխանաբար 32 388 և 20 561 օրինակով։ Կոմպակտ Rio սեդանը (որոշ շուկաներում առաջարկվում է Pride անվանմամբ) իրացվել է 17 769 օրինակով։

Հարավային Կորեայից դուրս վաճառքների մակարդակը նախորդ տարվա օգոստոսի հետ համեմատ նվազել է 1,4%-ով՝ կազմելով 176 201 ավտոմեքենա։ Անկումը հիմնականում պայմանավորված է ամբողջ աշխարհով մեկ գրանցվող՝ կիսահաղորդիչների մատակարարման շղթայի խափանումներով։ Կորեայից դուրս վաճառքների առաջատարը կրկին Sportage-ն է՝ 25 817 իրացված ավտոմեքենա։ Դրան հետևում է Seltos-ը 17 837 օրինակ ցուցանիշով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Rio-ն՝ 17 769 ավտոմեքենայով։

Կորեայում Kia-ն վաճառել 41 003 ավտոմեքենա, ինչը նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշը գերազանցում է 6,6% տոկոսով։ Այստեղ առաջատարը լիովին նոր Sportage-ն է, որի սերիական արտադրությունը մեկնարկել էր հուլիսն։ Kia-ն կշարունակի կենտրոնանալ վաճառքների դրական դինամիկայի և շահութաբերության աճի վրա, ինչին կոչված են նպաստել EV6 էլեկտրամոբիլն ու լիովին նոր Sportage-ը։ Ընկերությունը նաև մտադիր է կանխարգելիչ միջոցներ ձեռանրկել՝ COVID-19 համավարակի նոր բռնկումների և մատակարարումների խափանման ազդեցությունը նվազեցնելու համար։