Go to content

Նորություններ

Հարավային Կորեայի մայրաքաղաքում վերաբացվել է Kia360 կենտրոնը։
Հարավային Կորեայի մայրաքաղաքում վերաբացվել է Kia360 կենտրոնը։ 30.08.2021

Kia կորպորացիան հայտարարել է, որ վերսկսում է Kia360 ցուցադրական կենտրոնի աշխատանքները։ Սա ընկերության առաջին հասարակական հաստատությունն է, որտեղ հաճախոչդները կարող են ծանոթանալ նոր ավտոմեքենաներին, ապագա կենսակերպին, շարժունակության համար նախատեսված էլեկտրական և բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներին և դիզայներական նորարարություններին։ Գրեթե 1900 քմ տարածք զբաղեցնող ընդարձակ շեքնում այցելուները կարող են զգալ Kia ապրանքանշանի պարգևած նորացված զգացողությունները, ինչին նպաստում են բազում ինտերակատիվ լուծումները։

Kia360 կենտրոնի արտաքին տեսքը լրամշակվել է ապրանքանշանին հատուկ Midnight Black և Polar White գույներով, ինչը հնարավորություն է տվել կիրառել տարբեր գրավիչ լուսային էֆեկտներ ինչպես ցերեկային, այդպես էլ գիշերային ժամերին։ Ինտերիերը բաղկացած է երեք փորձարարական գոտուց՝ բրենդի և դիզայնի գոտի, էլեկտրական շարժունակության գոտի և Kia օգտատիրոջ գոտի։ Երեք գոտիները միմյանց միացված են այնպես, որպեսզի այցելուները կարողանան հեշտությամբ և հաջորդական եղանակով գնահատել տարատեսակ ցուցանմուշները։

Ինտերակտիվ թվային կոնտենտը արձագանքում է այցելուների շարժմանը, ստեղծելով իմերսիվ հնարավորություն՝ գրավիչ և զվարճալի կերպով պատկերացնել տվյալ անձի ապագա կենսակերպը։ Բացի այդ, հաշվի առնելով համավարակի շրջանում ձևավորված անհպում փոխազդեցության տենդենցները, հաճախորդները կարող են QR-ծածկագրի օգոնությամբ ընդհանուր տեղեկություններ, ինչպես նաև շահագործման կարգադրություններ ստանալ Kia360-ի տարածքում առկա թվային կրպակներից։

Բրենդի և դիզայնի գոտի

Բրենդի և դիզայնի գոտին նախատեսված է Կիա-ի «ԴՆԹ»-ն ցուցադրելու համար։ Այն ներառում է երեք թեմատիկ տարածություն․ «Նոր ճանապարհորդություն» (որտեղ ցուցադրվում են նոր Kia մոդելները); «Ոգեշնչող տիեզերք» (որտեղ հաճախորդները կարող են գնահատել սեփական ոգեշնչումը ինտերակտիվ մեդիա-կոնտենտի օգնությամբ) և «Հակասությունների միացություն» (որտեղ հաճախորդները կարող են ակներև հասկանալ Kia-ի դիզայնի «Opposites United» նոր փիլիսոփայությունը, որը միավորում է միմյանց հակադիր գաղափարներ)։

Էլեկտրական շարժունակության գոտի

Այս գոտին նախագծված է այնպես, որպեսզի հաճախորդները կարողանան գնահատել էլեկտրականության դարաշրջանում ձևավորվող նոր շարժունակությունը։ Այն ներառում է հետևյալ մոդուլները․EV Charge (փորձարարական խցիկ, որտեղ կարելի է ծանոթանալ էլեկտրամոբիլներին, և մասնավորապես՝ դրանց լիցքավորման սարքերին առնչվող տարատեսակ տեղեկությունների), EV Ride (սա հովերբորդ է, որով հաճախարոդը կարող է ընթանալ վիրտուալ ճանապարհով՝ հետևելով լուսադիոդային էկրանի կարգադրություններին) և Connected House (փորձարարական խցիկ, որտեղ հաճախորդը կարող է վիզուալիզացնել միակցված շարժունակության ապագայի պատկերը, ինչին օգնում են շարժման կիրառվող ցուցիչները)։

Kia օգտագիրոջ գոտի

Kia օգտատիրոջ գոտին նախատեսված է վարմանը առնչվող տարբեր տեղեկություններ ստանալու համար, ներառյալ ավտոմեքենա ձեռք բերել ցանկացող հաճախորդների անհատական սպասարկումը։ Այցելուն կարող է ինքնուրույն ընտրել ավտոմեքենայի մասնագրերը թվային եռաչափ կոնֆիգուրատորի օգնությամբ կամ ստանալ Kia-ի ներկայացուցչի խորհուրդները։ «EV Tap & Tip» գոտում կարելի է օգտակար տեղեկություններ ստանալ էլեկտրամոբիլների մասին կամ էլ ծանոթանալ Kia-ի գործընկերական շրջանակի հետ կապված զանազան նյութերի։ Իսկ «AI Space» մոդուլը թույլ կտա հաճախորդներին վիրտուալ եղանակով փորձարկել Kia ավտոմեքենաներում կիրառվող առաջադեմ օժանդակ համակարգերը (ADAS)։