Նորություններ

Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի (ACEA) հրապարակած վերջին տվյալների համաձայն, Kia-ն հասել է իր համար՝ շուկայի առավելագույն մասնաբաժնին Եվրոպայում։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ընկերությունը զբաղեցրել է եվրոպական շուկայի 3,9%-ը։

Մայրցամաքային Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի ավտոշուկան ընդհանուր առմամբ աճել է 27,1%-ով՝ 2020 թվականի առաջին վեց ամիսների հետ համեմատ, երբ համավարակի պատճառով ավտոսրահները փակվեցին ողջ աշխարհով մեկ։ Նույն ժամանակահատվածում Kia-ի վաճառքները աճել են անհավանական 40,8%-ով՝ 251 236 ավտոմեքենա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 178 393 մեքենայի համեմատ։ Վաճառքների նման ծավալներն ու տոկոսային աճը թույլ են տալիս մակնիշին հավասարվել, կամ նույնիսկ առաջ անցնել շատ մրցակից ապրանքանշաններից։

Kia Europe-ի նախագահ Ջեյսոն Ջոնգը մեկանաբանում է․«Քանի որ համավարակից հետո ավտոմոբիլային սեկտրոը սկսում է վերականգնվել, մենք կրկին հնարավորություն ունենք ընդունել հաճախորդներին մեր ցուցասրահներում։ Ապրանքանիշի վերաթողարկումից հետո մենք զգալի աճ ենք գրանցում մարդատար ավտոմեքենաների շուկայում և այժմ հասել ենք մեր առավելագույն մասնաբաժնին Եվրոպայում։ Սա վկայում է Kia-ի նոր բրենդի աննախադեպ ուժի մասին, որին նպաստում է ցածր արտանետումներով և էլեկտրականացված մեր ավտոմեքենաների ոգեշնչող շարքը։ Կանխատեսելով տարվա երկրորդ կիսամյակի արդյունքները, մենք համոզված ենք, որ էլեկտրական EV6-ի և նոր Sportage-ի թողարկումը նոր հաճախորդներ կբերի Kia-ի սրահներ և էլ ավելի կմեծացնի մեր շուկայական մասնաբաժինը Եվրոպայում։»