Նորություններ

Ռուսաստանում և ԱՊՀ երկներում KIA տարածաշրջանային գրասենյակը հուլիսի մեկին պաշտոնապես ներկայացրեց ընկերության նորացված տարբերանշանը, որը կոչված է խորհրդանշել բրենդի նոր փիլիսոփայությունը։ Այն արտացոլվում է հակադրությունների միավորման (Opposite United) և ոգեշնչող շարժման (Movement that inspires) գաղափարներում։ Միջոցառմանը մասնակցեցին ինչպես ընկերության ներկայացուցիչները, այպդես էլ Ռուսաստանի, Հայաստանի, Բելարուսի և Ղազախստանի ավտոլրագրողները։

Միջոցառման բացման խոսքում ընկերության նախագահ Քիմ Չժին Խան նշեց բրենդի ձևափոխման կարևորությունը, որը պատրաստ է դիմակայել ավտոարտադրողների առջև ծառացած մարտահրավերներին, և առաջին հերթին խոսքը մակնիշի մոդելային շարքի էլեկտրականացման մասին է։ Որպես ասվածի ապացույց հանդես էր գալիս մոսկովյան SAP-կենտրոնի սրահում ներկայացված EV6 էլեկտրամոբիլը՝ ամենաբարձր GT համալրմամբ։

Արդեն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակին Kia ավտոմեքենաների մեծ մասը, սկսած ռեսթայինգային Cerato-ից, կստանա նոր լոգոտիպ։ Մինչև տարվա ավարտը տրանսֆորմացիան կներառի գրեթե ամբողջ մոդելային շարքը, իսկ գործընթացի ավարտին շուկա կհանվի հինգերորդ սերնդի Sportage քրոսովեր, որը իրավմամբ համարվում է հարավկորեական ապրանքանշանի առավել սիրված մոդելը։

«Ոգեշնչող շարժում» (Movement that inspires)՝ ահա այսպիսին կլինի ընկերության կարգախոսը, որը կատարելապես արտացոլվում է կոնտրաստային սև-սպիտակ գույների, լրացուցիչ ջերմ երանգների և նույնիսկ ընկերության նոր լոգոտիպի մեջ, որն առանձնանում է դեպի վեր ձգվող դինամիկ գծերով։

Այսուհետ Kia-ն դադարում է լինել միայն ավտոարտադրող՝ փոխարենը առաջարկելով ծառայությունների մի այնպիսի համակարգ, որը կոչված է հարստացնել ցանկացած Kia ավտոմեքենա ունենալու կամ վարելու փորձառնությունը։ Այդ նպատակով ընկերությունը ոչ միայն պատրաստվում է այնպիսի նոր տեխնոլոգիաներ ներդնել, ինչպիսին է Kia Connect հավելվածը, որը ապահովում է ավտոմեքենայի հետ փոխազդեցության բարձր մակարդակ։ Ընկերությունը նպատակ է դրել նման տեխնոլոգիաները դարձնել առավել մատչելի՝ հետզհետե կիրառելով դրանք մակնիշի բոլոր ավտոմեքենաներում։