Նորություններ

Kia-ն ընդլայնել է 2022 մոդելային տարվա Stinger-ի շարքը Scorpion Special Edition անվանումը ստացած հատուկ մոդիֆիկացիայով։ Այն առանձնանում է ավելի սպորտային արտաքինով և հասանելի կլինի ինչպես հետևի քարշակմամբ, այնպես էլ՝ լիաքարշ ավտոմեքենաների համար։ Ընդհանուր առմամբ Scorpion-ը նախատեսվում է թողարկել ամսական 250 օրինակով։

Հատուկ մոդիֆիկացիայի հիմքում ընկած է սերիական GT2 համալրումը։ Ստանդարտ տարբերակից այն կարելի է տարբերել սև դեկորատիվ տարրերով՝ կողաթևեր, հետին տեսադաշտի հայելիներ, արտանետման խողովակների վերդիրներ։ Բացի այդ, Kia Stinger Scorpion-ը ստացել է թափքի գույնով իրականացված եզակի սփոյլեր և հատուկ դիզայնով առանձնացող 19-դյույմանոց սև անվասկավառակներ։ Մեքենան հասանելի կլինի երեք գույնի թափքով՝ սպիտակ Snow White Pearl, սև Aurora Black և արծաթագույն Ceramic Silver։

Որոշակի փոփոխություններ են արվել նաև սրահում։ Այստեղ ավելացել են ածխածնային մանրաթելից պատրաստված տարրեր, կարող է կիրառվել նաև Nappa բնական կաշի՝ սև կամ կարմիր գույնով։ Մոդիֆիկացիան սարքավորված է 3,3-լիտրանոց V6 երկտուրբո շարժիչով, որը զարգացնում է 368 ձ․ուժ հզորություն։