Go to content

Նորություններ

Kia Seltos-ը ստացել է Nightfall Edition մոդիֆիկացիա։
Kia Seltos-ը ստացել է Nightfall Edition մոդիֆիկացիա։ 28.05.2021

«Գիշերային» լուծումները վերջերս բավական մեծ տարածում են ստացել ավտոմոբիլային շուկայում։ Միայն Kia-ի մոդելային շարքում արդեն առկա են նման ձևավորմամբ Telluride և Sportage ամենագնացները։ Երկրորդ մոդելային տարին բոլորելու առիթով Kia Seltos-ը ևս ստացել է հատուկ մուգ մոդիֆիկացիա՝ Nightfall Edition անվանումով։ Բացի ոճավորման նշված փաթեթից, բոլոր համալրումների համար ստանդարտ է դարձել նաև ակտիվ անվտանգության ֆունկցիաների փաթեթը։

Seltos Nightfall Edition-ը առաձնանում է ռադիատորի սև ճաղավանդակով, 18-դյույմանոց սև անվասկավառակներով, ինչպես նաև տանիքի ռեյլինգներով ու դռների շեմքերով։ Ինչպես և ամենաբարձր՝ Seltos SX համալրումը, Nightfall Edition-ը սարքավորված է 175 ձ․ուժ հզորությամբ 1,6 լիտր ծավալով տուրբոշարժիչով և առաջարկվում է լիաքարշ տարբերակով։

Նույնիսկ ամենահամեստ Seltos-ը բազային համալրմամբ այսուհետ հասանելի կլինի ճակատային բախման մասին նախազգուշացման համակարգով, հետիոտների հայտնաբերման և ավտոմատ արգելակամն ֆունկցիայով, շարժման շարքի պահպանմանն օժանդակող և շարժման շարքից շեղվելու մասին նախազգուշացնող համակարգերով, վարորդի ուշադրության մոնիթորինգի ֆունկցիայով և ավտոմատ կարգավորվող հեռահար լուսավորությամբ։

Կույր գոտիների մոնիթորինգի և հետընթաց շարժման ժամանակ հատվող ուղղությամբ շարժվող մեքենաների մասին նախազգուշացման համակարգերը, որոնք երկուսն էլ համակցվում են բախումների կանխարգելման ֆունկցիայի հետ, որպես ստանդարտ առաջարկվում են EX և SX համալրումների, ինչպես նաև Nightfall Edition մոդիֆիկացիայի համար։ Բացի այդ, նավիգացիոն համակարգի ավելի մեծ՝ 10,25-դյույմանոց սենսորային էկրանը, որը նախկինում հասանելի էր մայն SX համալրմամբ, այժմ ներառած է Seltos-ի բոլոր տարբերակներում՝ բացառությամբ LX-ի։