Go to content

Նորություններ

Kia Sorento-ն արժանացել է դիզայնի հեղինակավոր մրցանակների:
Kia Sorento-ն արժանացել է դիզայնի հեղինակավոր մրցանակների: 21.04.2021

Նոր Kia Sorento-ն, որն առանց այդ էլ բազում մրցանակների պակաս չունի, ստացել է ևս երկու հեղինակավոր գլոբալ պարգև: Մակնիշի մոդելային շարքի առաջատարը նվաճել է լավագույն դիզայնի համար տրվող Red Dot Award և iF Award մրցանակները: Դրանք ինդուստրիալ, այդ թվում ավտոմոբիլային դիզայնի ոլորտում շնորհվող ամենապատվավոր մրցանակներից են:

Դրա շնորհիվ Kia ապրանքնաշանը շարունակում է այդ երկու մրցույթում իր հաղթանակների փառավոր շարքը: Այն պահից, երբ 2009 թվականին Kia Soul-ը դարձավ կորեական ընկերության առաջին մոդելը, որը արժանացավ Red Dot պարգևին, ընդհանուր առմամբ 26 տարբեր Kia ավտոմեքենաների շնորհվել է բաղձալի «կարմիր կետը»: Իսկ iF Award մրցանակների թիվը, որն առաջին անգամ մակնիշին շնորհվել էր 2010 թվականին, Kia Sorento-ի հաղթանակից հետո հասավ 21-ի:

«Նոր Sorento-ն նախագծելիս՝ մենք ձգտել ենք զարգացնել նախորդ սերնդների էսթետիկ լուծումները՝ միաժամանակ մոդելին հաղորդելով ավելի շատ նրբագեղություն և էլեգանտություն: Եվ իրոք, «նբագեղ համարձակության» կոնցեպցիան ոգեշնչեց ամբողջ գործընթացը, և արդյունքում մենք ստացանք մտածված, հավասարակշռված և, կարևորը, համարձակ դիզայն: Մենք ուրախ ենք, որ այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիպսին են Red Dot-ն ու iF-ը, գնահատել են մեր աշխատանքը», - այդ կապակցությամբ հայտարարեց Քարիմ Հաբիբը՝ Kia-ի ավագ փոխնախագահն ու դիզայնի գլոբալ կենտրոնի ղեկավարը: