Go to content

Նորություններ

Kia Sorento-ն հաղթող է ճանաչվել «Women’s World Car of the Year 2021» մրցույթում:
Kia Sorento-ն հաղթող է ճանաչվել «Women’s World Car of the Year 2021» մրցույթում: 01.03.2021

Նոր Kia Sorento-ն հաղթել է «Women's World Car of the Year (WWCOTY) 2021» մրցանակաբաշխությն “Լավագույն մեծ ամենագնաց” անվանակարգում: Այս մրցանակը նշանավորում է WWCOTY մրցույթում Kia-ի հաջողության երկրորդ տարին: Հիշեցնենք, որ 2020 թվականին հաղթող էին ճանաչվել XCeed («Լավագույն քաղաքային ավտոմոեքենա») և Soul EV («Լավագույն «կանաչ» ավտոմեքենա») մոդելները: Բացառապես կին փորձագետներից բաղկացած խումբը լրացուցիչ կդիտարկի բոլոր ինը անվանակագերի հաղթողներին և վերջնական քվեարկության արդյունքում կորոշի բացարձակ հաղթողին, որի անունը կհրապարակվի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին:

WWCOTY-ի ժյուրին բաղկացած է ավտոմոբիլային ոլորոտը լուսաբանող 50 առաջատար կին-լրագրողներից, որոնք ներկայացնում է 38 երկիր և հինգ մայրցամաք: Տասնմեկ տարի առաջ նորզելանդացի լրագրող Սենդի Մայրայի հիմնադրած մրցանակի նպատակն է սպառողների ընտրությանը նպաստող մի շարք սահմանված սկզբունքների հիման վրա լավագույն ավտոմեքենաների որոշումը: Sorento-ն այն երեք ավտոմեքենաներից մեկն էր, որոնք հայտնվել էին «Լավագույն ամենագնաց» անվանակարգի կարճ ցանկում: Այն ի վերջո հասավ հաջողության այնպիսի տպավորիչ ցուցանիշների շնորհիվ, ինչպիսին են անվտանգությունը, որակը, գինը, դիզայնը, վարման դինամիկան և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:

Sorento-ն առաջին սերիական ավտոմեքենան է, որը կառուցվել է Kia-ի նոր միջին չափսի հենահարթակի հիման վրա: Այն սարքավորված է ժամանակակից էլեկտրականացված ուժային ագրեգատներով, որոնք ապահովում են վառելիքի խնայողություն, արտանետումների նվազեցում և ավելի բարձր ընթացային որակներ՝ նախկին սերնդի ու մրցակից մոդելների համեմատ: Նոր հենահարթակը թույլ է տվել նաև մեծացնել թափքը և, հետևաբար, նաև սրահն ու բեռնավորման բաժանմունքը, ինչը Sorento-ն դարձնում է առավել ունիվերսալ և ընդարձակ 7-տեղանի ամենագնացներից մեկը: