Go to content

Նորություններ

ՄՈՍԿՎԱՅԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԿՓՈՐՁԱՐԿՎԵՆ ԻՆՔՆԱՎԱՐ KIA CEED ՄԵՔԵՆԱՆԵՐԸ:
ՄՈՍԿՎԱՅԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԿՓՈՐՁԱՐԿՎԵՆ ԻՆՔՆԱՎԱՐ KIA CEED ՄԵՔԵՆԱՆԵՐԸ: 22.12.2020

Ընկերությունների «ՍԲԵՐ» խումբը սկսել է սեփական ինքնավար տեխնոլոգիաների փորձարկումը իրական պայմաններում: Մինչև ընթացիկ տարվա ավարտը Մոսկվայի փողոցներում կհայտնվի ունիվերսալ թափքով տասը Kia Ceed ավտոմեքենա՝ համալրված բոլոր անհրաժեշտ ծրագրային և նյութական սարքավորումներով: Ավտոպիլոտի հիմնական «օգնականը» լիդարների համակարգն է, որը սքանավորում է շրջակա տարածությունը և ստեղծում դրա եռաչափ պատկերը: Ըստ գործող օրենսնդրության պահանջների յուրաքանչյուր ինքանավար ավտոմեքենայի մեջ կլինի նաև փորձառու վարորդ, որը կհետևի համակարգերի անխափան աշխատանքին:

Ինքնավար Kia Ceed-երը տրանսպորտային հոսքում կարելի կլինի ճանաչել թափքի առանձնահատուկ ձևավորմամբ և հետևի դռանը փակցված «А» տարրբերանշանով, որը տեղեկացնում է, որ մեքենան ընթանում է ինքնավար ռեժիմում:

Նոր սերնդի Ceed ունիվերսալը Kia-ի մոդելային շարքի առավել բազմաֆունկցիոնալ մոդելներից մեկն է: Այն թույլ է տալիս վարորդին ինչպես հաճույք ստանալ ապրանքանշանին բնորոշ ավանդական դինամիկայից և էրգոնոմիկայից, այնպես էլ օգտվել ուղևորների և ուղեբեռի տեղափոխման լայն հնարավորություններից, ինչին նպաստում են նստատեղերի ճկուն փոխդասավորվածությունը և 625 լիտր ծավալով տարողունակ բեռնախցիկը: