Go to content

Նորություններ

Kia-ն ներկայացրել է նոր Sorento-ի երկու արտաճանապարհային տարբերակ:
Kia-ն ներկայացրել է նոր Sorento-ի երկու արտաճանապարհային տարբերակ: 26.11.2020

Kia Motors America-ի կազմակերպած կոնֆերանսի շրջանակներում ընկերությունը ներկայացրեց երկու ցուցադրական մոդել, որոնք կառուցված են նոր սերնդի Sorento քրոսովերի հիման վրա: Լեռներով և անապատներով կատարվող ճանապարհորդութուններին նվիրված այս մոդելների հիմքում ընկած է սերիական Sorento X-Line-ը:

Kia Sorento Yosemite Edition

Kia Sorento Yosemite Edition

Sorento Yosemite Edition և Sorento Zion Edition կոնցետները նախագծված են Կալիֆորնիայում գտնվող LGE-CTE Motorsports արհեստանոցում: Որպես հիմք վերցված Sorento X-Line-ը առանձնանում է մինչև 211 մմ մեծացրած ճանապարհային լուսածերպով, ռեյլինգներով, արտաքին և ներքին ձևավորմամբ, ինչպես նաև շարժման ռեժիմների Terrain Mode համակարգում «Ձյուն» ռեժիմի առկայությամբ: Մոդելը սարքավորվում է 2,5-լիտրանոց քառագլան բենզինային տուրբոշարժիչով, որը զարգացնում է 285 ձ.ուժ հզորություն և 421 Նմ ոլորող մոմենտ և համակցվում է 8-աստիճան ռոբոտացված երկկցորդանի փոխանցումատուփի հետ:

Kia Sorento Zion Edition

Kia Sorento Zion Edition

Ցուցադրական մոդելների համար ընտրված անունները խորհրդանշում են Հյուսիսային Ամերիակայի հանրահայտ ազգային պարկերը՝ Զայոնն ու Յոսեմիթին: Sorento Yosemite Edition-ը ներկված է փայլատ Pine Green կանաչով, որը հավելվում է էքստերիերի սնդուսափայլ տարրերով, իսկ Sorento Zion Edition-ը առաջարկվում է Desert Sand դեղնադարչնագույն երանգով: Երկու քրոսովերներն էլ համալրված են անվակամարների լրացուցիչ վերդիրներով, 20-դյույմանոց անվահեծերով, 32-դյույմ արտաքին տրամագիծ ունեցող անվադողերով, թափարգելների և շեմքերի պաշտպանիչ ծածկերով, ինչպես նաև լուսավորան համակարգով սարքավորված՝ տանիքի բեռնարկղով:

Kia Sorento Zion Edition

Kia Sorento Zion Edition

Կոնցեպտների նախագծման հիմնական նպատակը ընկերության նոր ռազմավարության ներկայացնելն է, որն այսուհետ ուղղված կլինի քրոսովերների արտաճանապարհային ունակությունների կատարելագործմանը: Այսպես, Kia Sorento-ն կդիրքայնացվի շուկայում որպես trail-ready մոդել, այսինքն մի մեքենա, որը արդեն գործարանային պայմաններում նախապատրաստված կլինի թեթև արտաճանաապարհային խոչընդոտների հաղթահարմանը: