Go to content

Նորություններ

Նոր Kia Sorento-ն արժանացել է «Ոսկե ղեկ» մրցանակի:
Նոր Kia Sorento-ն արժանացել է «Ոսկե ղեկ» մրցանակի: 13.11.2020

Նոր սերնդի Kia Sorento-ն ստացել է հայտնի գերմանական AUTO BILD և BILD am SONNTAG հանդեսների կողմից շնորհվող «Ոսկե Ղեկ 2020» մրցանակը: Երկու ամսագրերի ընթերցողները իրենց քվեն տվեցին Kia-ի մոդելային շարքի առաջատարին «Մեծ SUV» անվանակարգում՝ այդպիսով հաստատելով 18 մասնագետից բաղկացած ժյուրիի որոշումը: Նոր Kia Sorento-ն իր անվանակարգում հավաքեց առավելագույն թվով միավորներ և առաջ անցավ եզրափակիչ անցած երկու այլ մոդելներից՝ Aston Martin DBX և BMW X6 քրոսովերներից:

Սա Kia-ի երկրորդ անընդմեջ հաջողությունն է «Ոսկե Ղեկ» մրցույթում: 2019 թվականին XCeed կոմպակտ քրոսովերը հաղթեց «Մինչև 35 000 եվրո արժողությամբ լավագույն ավտոմեքենա» անվանակարգում: Sorento-ի չորրորդ սերունդը, որը հիմնված է Kia-ի նախագծած լիովին նոր հենահարթակի վրա, արդեն իսկ վաճառքի է հանվել մի շարք շուկաներում դիզելային և փափուկ հիբրիդային մոդիֆիկացիաներով: Լիցքավորվող հիբրիդը հասանելի կդառնա 2021 թվականի առաջին եռամսյակից: Բոլոր մոդելների համար գործում է մինչև 7 տարի կամ 150 000 կմ եզակի երաշխիք, որը տարածվում է նաև հիբրիդային մոդիֆիկացիաների մարտկոցային բլոկերի վրա: