Նորություններ

Նոր Kia Sorento ամենագնացը դարձել է առաջին մոդելը, որը կհամալրվի նորարարական Multi-Collision Brake համակարգով: Այն կոչված է կանխել ավտոմեքենայի երկրորդական բախումները հիմնական ՃՏՊ-ից հետո: MCB համակարգը կդառնա ստանդարտ օպցիա Sorento-ի բոլոր մոդիֆիկացիաների համար, ներառյալ հիբրիդային տարբերակը, որը վաճառքի կհանվի միայն հաջորդ տարի:

Համակարգը նախատեսված է՝ կանխելու կամ նվազեցնելու երկրորդական հարվածի ազդեցությունը, որը հաճախ տեղի է ունենում, երբ վթարի հետևանքով ավտոմեքենան շարունակում է անկառավարելի շարժումը: Համակարգը ակտիվանում է, երբ գործարկվում են ավտոմեքենայի բարձիկները, ինչը վկայում է վթարի լրջության մասին, որը միջամտության կարիք է պահանջում: Ակտիվացումից հետո համակարգը գնահատում է ավտոմեքենայի արագությունը և դրա շարժման ուղղությունների ցանկացած փոփոխություն՝ ձգտելով ապահովել ավտոմեքենայի հնարավորինս անվտանգ կանգառը:

Համակարգը գրանցում է ոտնակների դիրքը՝ ստուգելով, արդյո՞ք վարորդը արգելակում է, թե արագանում: Եթե MCB-ն չի հայտնաբերում վարորդի ակտիվ միջամտության ապացույցներ, ապա միանում է կայունացման էլեկտրոնային համակարգը (ESC), որն ապահովում է լրացուցիչ արգելակային ուժ՝ ավտոմեքենայի շարժման արագությանը համապատասխանաբար: Նշենք նաև, որ նոր համակարգը աշխատում է մինչև 175 կմ/ժ արագությունների դեպքում, քանի որ նման բարձր արագությամբ ընթանալիս համակարգի ակտիվացումը կարող է դառնալ էլ ավելի լուրջ հարվածների պատճառ: