Go to content

Նորություններ

Սեպտեմբերին KIA-ի վաճառքները աճել են:
Սեպտեմբերին KIA-ի վաճառքները աճել են: 07.10.2020

Kia Motors ընկերությունը հաղորդել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին ընդհանուր առմամբ իրացվել է 260 023 ավտոմեքենա, ինչը 10,3 տոկոսով ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Գլոբալ ցուցակում առաջատարը Sportage քրոսովերն է, որը իրացվել է 33 999 օրինակով, դրան հետևում են Seltos կոմպակտ ամենագնացը՝ 31 144 օրինակ և նորացված K5 սեդանը՝ 25 365 վաճառված ավտոմեքենա:

Անմիջապես Կորեայում վաճառքներն աճել են 21,9 տոկոսով՝ հասնելով 51 211 օրինակի, ինչին նպաստել են նոր Carnival (որոշ շուկաներում հայտնի է որպես Sedona) մինիվենի հաջողությունները: Արտահանման շուկաներում վաճառքների ընդհանուր աճը կազմել է 7,7 տոկոս՝ ընդհանւոր 208 812 ցուցանիշով: Ծավալների մեծացման հիմնական աղբյուրը Seltos և Sportage քրոովերներն են, ինչպես նաև K3 սեդանը, որը հայտնի է նաև որպես Forte:

Ընկերությունը հույս ունի զարգացնել հաջողությունը ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում: Դրան կոչված են նպաստել SUV շարքի ընդլայնումը Հնդկաստանում վաճառքի հանված Sonet քրոսովերի հաշվին, ինչպես նաև Sorento մոդելի բենզինային մոդիֆիկացիայի թողարկումը, որը նախատեսված է մինչև 2020 թվականի ավարտը: