Go to content

Նորություններ

Kia Motors-ը չորս մրցանակի է արժանացել ռուսաստանյան «Տարվա ավտոմեքենա» մրցույթում:
Kia Motors-ը չորս մրցանակի է արժանացել ռուսաստանյան «Տարվա ավտոմեքենա» մրցույթում: 15.09.2020

«Տարվա ավտոմեքենա» մրցույթը ամենահեղինակավորն է Ռուսաստանի ավտոմոբիլային օրացույցում: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ 2000 թվականին մրցանակի հիմնադրման օրվանից: Մրցույթին մասնակցում են շուկայում ներկայացված բոլոր ավտոմեքենաները, իսկ այս տարի դրանց թիվը գերազանցում էր 300-ը: Գնահատակնները բաշխվում են մի քանի ամիս տևող օնլայն-քվեարկությամբ: Այս տարի դրան մասնակցել է մեկուկես միլիոնից ավել մարդ:

Kia Picanto կոմպակտ քաղաքային հեչբեքը նոր ռեկորդ սահմանեց՝ հինգերորդ տարին անընդմեջ ստանալով «Լավագույն քաղաքային ավտոմեքենա» մրցանակը: Kia Picanto-ն պահպանում է այդ դասի առաջատարի իր դիրքերը վառ դիզայնի, ընդարձակ սրահի, հետաքրքիր խառնվածքի և ստանդարտ սարքավորումների հարուստ ընտրանու շնորհիվ:

«Փոքր միջին դաս» անվանակարգում հաղթած Kia Ceed-ը իր սեգմենտում տեխնիկապես առավել կատարյալ ավտոմեքենաներից մեկն է: Ceed ընտանիքը առանձնանում է C սեգմենտում ամենաբազմազան առաջարկով: Բացի ստանդարտ հինգդռնանի հեչբեքից, մոդելային շարքը ներառում է Ceed Sportswagon ու ProCeed Shooting Brake մոդելները, ինչպես նաև XCeed քաղաքային քրոսովերը:

Kia Seltos կոմպակտ քրոսովերը ընդամենը վեց ամսում մտավ Ռուսաստանում ամենաշատը վաճառվող Kia մոդելների եռյակի մեջ: Միայն 2020 թվականի օգոստոսին 1783 ռուսաստանցի գնորդ նախապատվություն է տվել հենց այս մոդելին: Եվ ապտահական չէ, որ Seltos-ը ճանաչվեց նաև տարվա «Լավագույն կոմպակտ ամենագնաց»:

Kia Stinger-ը վստահ տեղ է զբաղեցրել գերմրցակցային Gran Turismo դասում, որտեղ լայնորեն ներկայացված են աշխարհի ամենահեղինակավոր ապրանքանշանները: Ռուսաստանում Stinger-ի հաջողությունը ընդգծվում է «Grand Tourer» անվանակարգում տարած հաղթանակով: Kia Motors-ը վերջերս հայտարարեց մոդելի թարմացման մասին, որն այսուհետ կառաջարկի գույների ավելի լայն ընտրություն, կատարելագործված դինամիկա և հարմարավետություն: Նորացված Stinger-ի վաճառքների մեկնարկի մասին կհաղորդվի այս տարի ավելի ուշ: