Նորություններ

Kia-ն բացահայտել է Sorento Plug-in Hybrid քրոսովերի որոշ բնութագրեր: Ինքը արտադևողը համարում է այն առավել պրակտիկը Sorento-ի շարքում և պատրաստվում է գրավել հաճախորդներին հզոր և էկոլոգիապես մաքուր ուժային ագրեգատով, ինչպես նաև մինչև 7 տարի կամ 150 000 կիլոմետր ընդլայնված երաշխիքով:

Լիցքավորվող Kia Sorento-ի ուժային ագրեգատը գրեթե նույնն է, ինչը և սովորական փափուկ հիբրիդինը: Այն բաղկացած է 180 ձ.ուժ հզորությամբ (265 Նմ) բենզինային տուրբոշարժիչից և վեցաստիճան ավտոմատ փոխանցումատուփի մեջ ներկառուցած 91 ձ.ուժ (304 Նմ) էլեկտրական շարժիչից: Քարշային մարտկոցի ծավալը հասցված է մինչև 13,8 կՎտժ: Sorento PHEV-ի ընդհանուր արտադրողականությունը կազմում է 265 ձ.ուժ հզորություն և 350 Նմ ոլորող մոմենտ:

Ավելի տարողունակ մարտկոցի տեղադրումից հետո բեռնախցիկի ծավալը փոքրացել է ընդամենը 12 լիտրով և այժմ կազմում է 898 լիտր հինգտեղանի մոդիֆիկացիայի համար: Sorento PHEV-ի մնացած տարբերությունները հանգում էն լիցքավորման մոդուլի առկայությանը և նավիգացիոն համակարգի նոր կարգավորումներին, որոնց շնորհիվ մեքենան կարող է գտնել մոտակա լիցքավորման կայանները: Բացի այդ, սարքավորումների վահանակին կարտացոլվի էլեկտրական ռեժիմում ընթացքի պաշարի ցուցանիշը: