Go to content

Նորություններ

Kia Stinger-ը երնթարկվել է պլանային թարմացման:
Kia Stinger-ը երնթարկվել է պլանային թարմացման: 17.08.2020

Kia Stinger մոդելը շուկա է հանվել երեք տարի առաջ և այժմ պատրաստվում է պլանային թարմացման: Kia-ն հրապարակել է ռեսթայլինգային տարբերակի առաջին լուսանկարները: Բացի նորացված արտաքինից լիֆթբեքը կստանա նաև 10,25-դյույմանոց էկրանով նոր մուլտիմեդիա համակարգ՝ նախկին 8-դյույմանոցի փոխարեն: Ակնկալվում է, որ նորույթը վաճառքի կհանվի մինչև 2020 թվականի ավարտը:

Արտաքին դիզայնի առավել նկատելի փոփոխությունների թվում են առջևի և հետևի մոդերնիզացված լուսարձակները: Մասնավորապես, հետևի լապտերները միացնող ժապավենը դարձել է լուսադիոդային, իսկ շրջադարձի ազդանշանների մեջ ներկառուցված են 10 դիոդներ, որոնք խորհրդանշում են մրցարշավաին վանդակավող դրոշը: Նորացված Stinger-ի համար հասանելի կլինեն նաև նոր դիզայնով 18- և 19-դյույմանոց անվասկավառակներ, ինչպես նաև արտաքին ձևավորման երկու նոր փաթեթ՝ Dark Package և Black Package: Առաջինը ներառում է հետնամասի սնդուսափայլ լրամշակում և արտանետման խողովակների հատուկ վերդիրներ, իսկ երկրորդը ներառում է 19-դյույմանոց սև փայլատ սկավառակներ, սև արտաքին հայելիներ և սև սփոյլեր: Որպես օպցիա հնարավոր կլինի պատվիրել սրահի լրամշակման համար նախատեսված՝ ալյումին կամ կարբոն հիշեցնող պլաստիկ ներդիրներ:

Փոփոխություններ են ակնկալվում նաև շարժիչների շարքում: Ենթադրվում է, որ նոր Stinger-ը հրաժեշտ կտա ներկայիս 2,0 և 3,3 լիտր ծավալով ագրեգատներին, իսկ դրանց կփոխարինեն Genesis G80 մոդելի համար կիրառվող 2,5 և 3,5 լիտր ծավալով ավելի հզոր շարժիչները, որոնք համապատասխանաբար զարգացնում են 304 և 380 ձ.ուժ հզորություն: