Նորություններ

Kia-ն ներկայացրեց Sonet գլոբալ քրոսովերը, որը կարտադրվի մակնիշի հնդկական գործարանում: Նորույթի առանձնահատկություններից են մոդիֆիկացիաների լայն ընտրությունը և սարքավորումների հարուստ հավաքածուն: Քրոսովերի համար կառաջարկվի նաև երկու դիզայներական տարբերակ՝ Tech և GT-Line, որոնք կտարբերվեն էքստերիերի և ինտերիերի ձևավորմամբ, մասնավորապես՝ ռադիատորի ճաղավանդակով:

Kia Sonet-ի երկարությունը չի գերազանցի չորս մետրը, իսկ անվային բազան կկազմի 25 մետր: Շարժիչների շարքը ներառում է 1,2-լիտրանոց 83 ձ.ուժ հզորությամբ մթնոլորտային բենզինային շարժիչ, 120 ձ.ուժ հզորությամբ եռագլան տուրբոշարժիչ, ինչպես նաև մեկուկես լիտր ծավալով դիզելային ագրեգատ, որը զարգացնում է 100 ձ.ուժ հզորություն:

Նոր մոդելի գլխավոր առանձնահատկություններից է շարժիչների և փոխանցումատուփերի համադրության լայն հնարավորությունները: Kia Sonet-ի համար հասանելի կլինեն 5- և 6-աստիճան մեխանիկական, էլեկտրոնային կցորդմամբ խելացի iMT (Intelligent Manual Transmission) մեխանիկական, 7-աստիճան ռոբոտացված և 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփերը, ընդ որում վերջինը համակցվում է դիզելային շարժիչի հետ, ինչը հազվադեպ է հանդիպում կոմպակտ քրոսովերների սեգմենտում:

Սարքավորումների տպավորիչ ցանկը ներառում է սեգմենտի համար 30 եզակի ֆունկցիա, այդ թվում՝ առջևի նստատեղերի օդափոխում, օդի հակավիրուսային երկաստիճան զտում՝ ուլտրամանուշակագույն լամպով, մուլտիմեդիա-համակարգ՝ 10,25-դյույմանոց էկրանով և նույն չափի սարքավորումների թվային վահանակ: Այս ամենից զատ, կարելի է պատվիրել նաև ձայնային օգնականի ֆունկցիա, սմարթֆոնի անլար լիցքավորման մոդուլ, ինչպես նաև սրահի մթնոլորտային լուսավորման համակարգ, որը միացված է Bose Premium աուդիոհամակարգին: