Go to content

Նորություններ

Kia-ն կշարունակի համագործակցել Ռաֆա Նադալի հետ:
Kia-ն կշարունակի համագործակցել Ռաֆա Նադալի հետ: 03.08.2020

Kia Motors ընկերությունը, որը երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է Australian Open թենիսի մրցաշարի գործընկեր, հայտարարել է, որ ևս հինգ տարով երկարաձգել է պայմանագիրը բոլոր ժամանակների լավագույն թենիսիստներից մեկի՝ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ: Այդպիսով Նադալի և Kia-ի համագործակցությունի սկիզբը դրվել էր դեռ 2004 թվականին, երբ իսպանացի երիտասարդը առաջին քայլերն ը, որէր անում պրոֆեսիոնալ թենիսում, կհատի 20 տարվա ցուցանիշը:

Այս կապակցությամբ կազմակերպված հատուկ միջոցառման ընթացքում Նադալը անցկացրեց հեռավար մարզում երկրպագուների հետ՝ նախապատրաստվելով կորտ վերադառնալուն: Ինտերակտիվ մարզմանը #GetRafaMoving հեշթեգով միացած երկրպագուները հնարավորություն ունեին ուղղորդել Ռաֆային, որպեսզի նա ցուցադրեր զանազան վարժություններ և հնարքներ:

Սեսսիայի ավարտից հետո Նադալն ասաց. “Երկրպագուները ամիսներ շարունակ զրկված Էին թենիսից, և ինձ ոգևորեց նրանց համար հատուկ ցուցադրություն կազմակերպելու գաղափարը: Kia-ն ինձ հետ է 17 տարեկանիցս և շատ մեծ դեր է խաղացել իմ՝ որպես պրոֆեսիոնալ թենիսիստ և որպես անհատ կայանալու հարցում: Ես անհամբերությամբ եմ սպասում այն ամենին, ինչ կտան համագործակցության հաջորդ հինգ տարիները թե կորտերում, թե դրնցից դուրս:”