Go to content

Նորություններ

Kia-ն հրապարակել է Sonet քրոսովերի առաջին պատկերը:
Kia-ն հրապարակել է Sonet քրոսովերի առաջին պատկերը: 23.07.2020

Սերիական Kia Sonet քրոսովերի նորամուտից երկու շաբաթ շուտ, Kia ընկերությունը հրապարակել է նորույթի թիզերային պատկերը: Մոդելը կստանա ռադիատորի տպավորիչ ճաղավանդակ, տանիքի ռեյլինգներ և լայն անվակամարներ:

Sonet-ին առնչվող որոշ մանրամասնություններ արդեն հրապարակվել են, մասնավորապես, հայտնի է, որ քրոսովերի երկարությունը չի գերազանցի չորս մետրը, իսկ անվային բազան կկազմի 2,5 մետր: Շարժիչների շարքը կներառի 1,2 լիտր ծավալով քառագլան մթնոլորտային բենզինային ագրեգատը, որը զարգացնում է 83 ձ.ուժ հզորություն, 120 ձ.ուժ հզորությամբ մեկ լիտր ծավալով տուրբոշարժիչը և 1.5 CRDi (115 ձ.ուժ) դիզելային ագրեգատը, որը տեղադրվում է Kia Seltos-ի հնդկական տարբերակի վրա: Հատկանշական է, որ Sonet-ի համար նախատեսված է միայն առջևի քարշակում:

Ինչպես պարզ է դառնում հրապարակված պատկերից, էքստերիերի դիզայնը հիմնականում կրկնում է 2020 թվականի փետրվարին ներկայացված նույնանուն կոնցեպտի լուծումները: Սերիական մոդելը կպահպանի առջևի օպտիկայի համամասնությունները, լուսադիոդային լուսարձկաները, ռադիատորի ճաղավանդակի ձևն ու չափսերը, կապոտի դիզայնն ու նույնիսկ տանիքի ռեյլինգները: