Go to content

Նորություններ

Kia-ն գործարկել է վիրտուալ ավտոսրահի հարթակ:
Kia-ն գործարկել է վիրտուալ ավտոսրահի հարթակ: 17.07.2020

Kia Motors ընկերությունը հայտարարել է «Live Stream Showroom» հարթակի գործարկման մասին, որը թույլ կտա հաճախորդներին անհատական եղանակով վիրտուալ այցելություն կատարել Kia-ի դիլերական կենտրոններ: Նոր հարթակը առաջնահերթություն է տալիս հաճախորդների հարմարությանը և խոստանում է ֆիզիկական այցելությանը հավասար հագեցած թվային փորձառնություն:

«Live Stream Showroom»-ը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրական ժամանակում տեսաայցելություն կատարել Kia-ի համապատասխան դիլերական կենտրոն: Այդ ընթացքում հաճախորդները կստանան անհատական խորհրդատվություն, իսկ վաճառքի մասնագետները կպատասխանեն հարցերին, ինչպես նաև կցուցադրեն ընտրված մոդելների տեխնոլոգիական և ֆունկցիոնալ հագեցվածությունը: Հարթակի ստեղծման համար հիմք են հանդիսացել Kia-ի ունեցած տվյալները, որոնք վկայում են, որ հաճախորդների 83 տոկոսը մինչև գնում կատարելը տեղեկություններ են փնտրում համացանցում, իսկ դրանց 47 տոկոսն իր հերթին պատրաստ է նույնիսկ գնումը կատարել առցանց եղանակով: Այս նախագիծը իրականացվում է «Plan S» ռազմավարական ծրագրի շրջանակներում, որը միտված է ավտոմոբիլային ոլորտում մակնիշի առաջատար դիրքերը ամրապնդելուն:

Սկզբնական շրջանում այն հասանելի կլինի Քաթարում, Սաուդյան Արաբիայում և Պաքիստանում, ինչից հետո կթողարկվի նաև Քուվեյթում, Բահրեյնում և Հարավային Աֆրիկայում՝ պահպանելով գլոբալ տարածում ստանալու հնարավորությունը: