Նորություններ

Kia ապրանքանիշը առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի տարածքում J.D. Power ընկերության իրականացրած Initial Quality Study (IQS, Որակի նախնական հետազոտություն) հարցման արդյունքում: Հարցումը ուղղված է պարզելուն, թե ինչ խնդիրների են բախվում վարորդները նոր ավտոմեքենա ձեռք բերելիս, ներառյալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը:

ՀԱվաքելով 136 միավոր և առաջին տեղը կիսելով ամերիկյան Dodge մակնիշի հետ՝ Kia-ն վեցերորոդ տարին անընդմեջ ճանաչվեց լավագույնը զանգվածային սպառում ունեցող ապրանքանշանների միջև: Տարեկան հաշվետվությունը հիմնվում է 87 282 հարցվողներից ստացված պատասխանների վրա, որոնք առնչվում են 26 տարբեր սեգմենտների 189 մոդելների: Ավտոմեքենաները գնահատվում են վարորդական փորձառնության, շարժիչի և փոխանցումատուփի աշխատանքի և սեփականտերերի կողմից մատնանշված որակական բազում այլ չափանիշների հիման վրա:

Kia-ի հաջողությունը հիմնված է Forte և Soul մոդելների առաջընթացի վրա, որոնք ընդգրկված են ընդհանուր վարկանիշի առաջին տասնյակում: Բացի այդ, Kia-ի որոշ մոդելներ լավագույնն էին իրենց սեգմենտներում: Forte-ն հաղթող ճանաչվեց կոմպակտ դասում (Compact Car), Sedona-ն՝ մինիվենների (Minivan) դասում, Sorento-ն՝ միջինից մեծ ամենագնացների (Upper Midsize SUV) դասում, իսկ Soul-ը՝ փոքր քրոսովերների (Small SUV) դասում: