Go to content

Նորություններ

KIA-Ի ՆՈՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ՝ ԹՎԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ
KIA-Ի ՆՈՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ՝ ԹՎԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ 29.06.2020

Kia Motors ընկերությունը հայտարարել է «Kia Owner's Manual App» հավելվածի թողարկման մասին: Այն հիմնված է արհեստական բանականության ալգորիթմների վրա և նախագծվել է Google Cloud-ի և Megazone-ի հետ համագործակցությամբ՝ թույլ տալով վարորդին ծանոթանալ ավտոմեքենայի սրահում առկա կոճակների ֆունկցիաներին սմարթֆոնի տեսախցիկի օգնությամբ: Հավելվածը ոչ միայն թույլ է տալիս հրաժարվել տպած ձեռանրկներից, այլև շատ ավելի հարմար և հեշտ է դարձնում ֆունկցիաներին ծանորթանալու գործընթացը, ինչին նպաստում է Google Cloud-ի արհեստական բանականության վրա հիմնված՝ պատկերների ճանաչման տեխնոլոգիան:

Հիշեցնենք, որ Kia-ն դեռևս 2017 թվականից որոշ շուկաներում առաջարկում է լրացված իրականության (augmented reality, AR) տեխնոլոգիաներով աշխատող բջջային հավելվածներ: Սակայն, դրանց արդյունավետությունը սահմանափակվում է բոլոր նոր մոդելների առանձնահատկությունները ծրագրի մեջ անընդհատ ֆիզիկապես ավելացնելու անհրաժեշտությամբ: Kia-ի, Google-ի և Megazone-ի համատեղ ստեղծած հավելվածը կենտրոնանում է ֆունկցիաների կոճակների ճանաչման վրա, իսկ դրանք հիմնականում նույնն են բոլոր նոր մոդելներում: Բացի այդ, Google Cloud-ի և Megazone-ի հետ ներգրավվածությունը նախագծին ենթադրում է, որ հավելվածը շատ արագ և հեշտ կարելի կլինի հարմարեցնել Kia-ի գլոբալ շուկաների պահանջներին: