Նորություններ

Kia Motors ընկերությունը հրապարակել է չորրորդ սերնդի Kia Carnival մինիվենի պաշտոնական լուսանկարները: Մոդելը, որը Հարավային Կորեայի սահմաններից դուրս վաճառվում է Kia Sedona անվանմամբ, ստացել է լիովին նոր արտաքին, իսկ նորարարությունների, ոճի և բազմաֆունկցիոնալության բացառիկ համադրությունը կոչված է գրավել առաջադեմ երիտասարդ ընտանիքների ուշադրությունը:

«Grand Utility Vehicle» բնութագիրը ստացած մոդելը արտացոլում է ֆիրմային դիզայնի էվոլյուցաին: Չորրորդ սերնդի Carnival-ը միավորում է նախորդից ժառանգած ունիվերսալությունը, կառուցվածքային ամրությունն ու բոլոր Kia ավտոմեքենաներին բնորոշ ժամանակակից ոճը: Ֆուտուրիստիկ լուծումներով և SUV մոդելներին բնորոշ դիզայներական տարրերով համակցված մոդելը կոչված է նոր խոսք ասել նաև միջին չափսի MPV ավտոմեքենաների սեգմենտում:

Նոր Carnival-ը ստացել է հանրահայտ «վագրի մռութ» ոճավորումը, որն իր արտացոլումն է գտել առաջնամասի ողջ լայնությամբ: Այս ինքնավստահ, ավելի ֆուտուրիստիկ կերպարը ներառում է նաև լուսարձակներն ու Kia-ի բացառիկ ճաղավանդակը: Carnival-ի առջևի լուսարձակները և ցերեկային ընթացքի կրակները միասին ստեղծում են անշփոթելի եզակի պատկեր: Հեռահար լուսարձակները ներկառուցված են ճաղավանդակի անկյուններում, իսկ մոտակա լուսավորության լամպերը տեղակայված են առաջնամասի արտաքին ծայրերին մոտ:

Carnival-ի հետնամասը նույնպես առանձնանում է նոր դիզայներական գաղափարախոսությանը բնորոշ լայն գծերի առկայությամբ, որոնք ավտոմեքենային էլ ավելի ծանրակշիռ տեսք են հաղորդում: Նույն ոճով են իրականացված նաև լապտերները, իսկ լուսային ժապավենը վիզուալ միանում է դեպի ներքև ձգվող և համարանշանը եզրակավորող ռելիեֆային գծին: Դրանից վերև անցնում է քրոմապատ գիծը, որը սկսվում է հետևի կանգնակից և ընդգծում հետևի հողմապակու արտաքին չափսերը: