Նորություններ

Հարավային Կորեայում նորմամուտից մի քանի շաբաթ անց Kia-ն ներկայացրել է Picanto կոմպակտ հեչբեքի նորացված տարբերակը՝ նախատեսված եվրոպական շուկայի համար: Այն տարբերվում է փոփոխված արտաքինով, նոր ռոբոտացված փոխանցումատուփով և շարժիչների վերանայված հավաքածուով:

Ռեսթայլինգային Picanto-ն ստացել է նոր ձևի թափարգել, ինչպես նաև ռադիատորի նոր ճաղավանդակ և առջևի լուսարձակներ, որոնք ներառում են չորս ներկառուցված տարրերով ցերեկային ընթացքի լուսադիոդային կրակներ: Բացի այդ, նորույթի համար հասանելի կլինեն ֆիրմային դիզայնով 16-դյույմանոց անվասկավառակները:

Ինտերիերի լուծումները նույնն են, ինչը և Morning մոդելինը: Կենտրոնական բարձակը սարքավորված է մուլտիմեդիա համակարգի 8-դյույմանոց էկրանով, իսկ սարքավորումների վահանակը համալրվել է երթուղային համակարգչի 4,2-դյույմանոց դիսփլեյով:

Եվրոպական Picanto-ն ըստ ընտրության կսարքավորվի եռագլան մեկլիտրանոց շարժիչներից որևէ մեկով, ընդ որում կոմբինացված ներարկմամբ մթնոլորտային տարբերակը զրարգացնում է 67 ձ.ուժ հզորություն, իսկ տուրբոագրեգատը դրանից հզոր է 33 ձիաուժով: Ի տարբերություն հարավկորեական մոդելի, Եվրոպայում առաջարկվող Picanto-ն հասանելի կլինի թե՛ մեխանիկական, թե՛ ռոբոտացված փոխանցումատուփով: