Նորություններ

Kia Motors-ը հայտարարել է Rio մոդելի պլանային թարմացման մասին: Հեչբեքը կդառնա մակնիշի առաջին «փափուկ» հիբրիդը: Այն կհամալրվի ռոբոտացված iMT փոխանցումատուփով, առաջադեմ UVO Connect մուլտիմեդիա համակարգով, և էլեկտրոնային համակարգերի հարուստ փաթեթով: Ռեսթայլինգային մոդելի վաճառքները Եվրոպայում կսկսվեն ընթացիկ տարվա վերջում:
Ի հեճուկս գլոբալ զարգացումների, Kia Rio-ի ֆիրմային ռադիատորը՝ «վագրի քիթը», ավելի նեղ է դարձել, ինչի նպատակը մեքենայի կերպարին հնարավորինս կենտրոնացած տեսք հաղորդելն է: Փոփոխվել են նաև մոդելի թափարգելն ու հակամառախուղային լուսարձակների եզրակավորումը: Հեչբեքը ստացել է ամբողջովին լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի կրակներով, ինչպես նաև թափքի երկու նոր երանգ՝ գորշ Perennial Grey և կապույտ Sporty Blue: Արտաքինը ամբողջական դարձնելու համար առաջարկվում են նոր դիզայնով ութշյուղանի 16-դյույմանոց անվասկավառակներ:

Վերանայվել է նաև շարժիչների տեսականին: Դրանց շարքում հայտնվել է EcoDynamics+ ագրեգատը, որն իրանից ներկայացնում է Smartstream ընտանիքի 1.0 T-Gdi տուրբոշարժիչի և 48-վոլտանոց ստարտեր գեներատորի համադրություն: MHEV տեխնոլոգիան օժանդակում է ներքին այրման շարժիչին թափառքների ժամանակ, նվազեցնում է ծանրաբեռնվածությունը և ածխաթթու գազի արտանետումների աստիճանը: Բացի այդ, այն կարող է իրականացնել «ստարտ-ստոպ» համակարգի գործառույթներ: Ընկերությունում հայտնում են, որ Rio EcoDynamics+ մոդիֆիկացիան առաջիններից մեկը կհամալրվի նոր iMT ռոբոտացված փոխանցումատուփով: