Նորություններ

COVID-19 համավարակի պատճառով առաջացած՝ անհատական պաշտպանիչ միջոցների սուր պակասին ի պատասխան Kia Motors ընկերությունը հայտարարել է, որ սկսում է պաշտպանիչ դիմակների արտադրությունը ԱՄՆ Վեսթ-Փոյնթ քաղաքում գտնվող իր գործարանում: Արտադրված դիմակների առաջին խմբաքանակը կուղարկվի առավել բարդ համաճարակաբանական պատկերով առանձնացող շրջաններ, այն է՝ Ջորջիա, Ալաբամա, Կալիֆորնիա և Նյու-Յորք նահանգները:

Նախատեսվում է ամսական թողարկել մինչև 200 000 պաշտպանիչ դիմակ: Արտադրության ընթացքին մասնակցում են տեղական բարեգործական կազմակերպությունների կամավորները: Կատտարվում է բոլոր աշխատողների պարտադիր ջերմաչափում, նրանք կրում են բժշկական դիմակներ և ձեռնոցներ, իսկ աշխատատեղերը կազմակերպված են սոցիալական հեռավորության սկզբունքներով: Արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչները մատակարարում է Kia-ի վաղեմի գործընկեր՝ 3-Dimensional Services Group ընկերությունը, որը սովորաբար մասնակցում է նախատիպերի և էքսկլյուզիվ մոդելների ստեղծմանը: